Daily Archives: 22.10.2019

«Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան».Վահան Բաբայան

Ներդրողների հերթերը էդպես էլ չգոյացան Սփյուռքահայերը չեկան,բյուջեն էլ 3 անգամ չաճեց,արագաչափերը և կարմիր գծերը էլի նույնն են:Պադավատների,օգնականների ու խորհրդականների պակաս էլի չկա,հեծանիվն ու մետրոն էլի մնացին PR հնարք որոշների համար: Փոխարենը ստացանք պարգևավճարներ ստացող պարապ պետական պաշտոնյաներ,թանկ և անիմաստ վոյաժներ,համատարած ատելության և վրեժխնդրության տեսարաններ,դատարկ խոստումներ և անիրական կեղծ ծրագրեր: Կոճակի պառլամենտական մասնագետների պակասն էլ դե… Կարդալ ավելին »

2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ Պն պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության եւ ուղորոշման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ. Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն: Ա. Խաչատրյանը, ձեւացնելով, թե, իբր, վերադասների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հ.Խաչատրյանին նշված կենտրոն տեղափոխելու գործընթացը կազմակերպելու համար, ասել է, թե… Կարդալ ավելին »

Շուշիում կկայանա կավագործության «Կախարդական» ցուցահանդես

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա կավագործության «Կախարդական» ցուցահանդես։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ցուցահանդեսի աշխատանքները ստեղծվել են ընթացիկ տարվա հուլիսի 6-12-ը «Տեռակոտա» ստուդիայի հատուկ նախաձեռնությամբ Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացած «Հայաստանը 19-20-րդ դարերում» խեցեգործական ճամբար նախագծի ընթացքում, որին աջակցել է… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին… Կարդալ ավելին »

«Հենրի Էլիբեկյանն ուրույն տեղ է զբաղեցրել արվեստում». Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան մասին: Հենրի Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական և քանդակագործական… Կարդալ ավելին »

Արսեն Բաբայանը ձերբակալվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ: Նկատի ունենալով,… Կարդալ ավելին »

Հնարավո՞ր է` Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան. Նա իր մոտ է կանչել ՍԴ անդամներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի որ դա կարող է հետեւանքներ ունենալ մի քանի նախարարների, Արարատ Միրզոյանի, անգամ Նիկոլ Փաշինյանի նույնական կարգավիճակի հետ կապված։ Էլ չասենք, որ այդ դեպքում մեղքը ոչ թե Հրայր Թովմասյանինն է, այլ` առաջին հերթին Արա Բաբլոյանինը, որը նոր իշխանությունների համար նույնպես… Կարդալ ավելին »

Մենք որսորդական հրացաններով խորհրդային բանակից ու ազերիներից ազատագրել ենք Արցախը

Վերջին ժամանակաշրջանում  անկապ ձերբակալությունների հետ զուգահեռ, տեղեկատվական դաշտում ակտիվացել են տարբեր տրամաչափի ապազգային «քաղաքագետներն ու իրավապաշտպանները»:Հիմա հենց այն իրավիճակն է, երբ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ Հարգելի ազգային մտածողություն ունեցող գործիչներ,վերջացրեք անընդհատ ջուր լցնել իշխանության ջրաղացին։ Պողոսները շատ են թե քիչ, ահաբեկիչ կուսակցությունը Նիկոլի կողմն է, թե ոչ, մեզ չպետք է հետաքրքրի։ Մենք որսորդական… Կարդալ ավելին »

Վիճակագրություն հորինելու նուրբ արվեստը

Առավոտյան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող լրագրողը որոշեց բոլորիս ուրախացնել և հայտնեց որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Քանի որ նման հայտարարություններ հաճախակի են հրապարակվում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, մի տեսակ սովորել ենք արդեն լուրջ չվերաբերվել: Բայց ասյ անգամ նա որոշեց հրապարակել նաև որոշակի թվեր՝ տեքստը առավել վստահություն ներշնչող դարձնելու համար:… Կարդալ ավելին »