Daily Archives: 21.10.2019

Այս ամենի և այլ խախտումների համար մեղավորները վաղ թե ուշ մի օր պատասխան են տալու

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հրայր Թովմասյանին հրաժարականի հասցնելու «գաղտնի օպերացիայի» շրջանակներում՝ սանիկներին կալանավորելուց, 75-ամյա հորը և երկու աղջիկներին ԱԱԾ կանչելուց հետո, հիմա էլ այդ «օպերացիայի» հաղթական ավարտի տեսլականով ձերբակալել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Իսկ Վահե Գրիգորյանն առանց աշխատելու աշխատավարձ է ստանում, անպատիժ ու հանգիստ յուրացնում աշխատավարձը, օգտվում ծառայողական… Կարդալ ավելին »

Բոլորին ձերբակալեք էլ չի ստացվելու պահել ձեր իշխանությունը.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան  գրում է. -Հիմա էլ Արսեն Բաբայանը, ձերբակալություններ,շինծու գործեր,լավ ի՞նչքան… Բոլորին ձերբակալեք էլ չի ստացվելու պահել ձեր իշխանությունը:Այն ձեռքից գնում է արդեն:

Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը.Արփինե Հովհաննսիյան

Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում, նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու , էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։ Մասնագիտությունը գռեհիկ ձեւով… Կարդալ ավելին »

Տեսնես Արսեն Բաբայանենց տունն էլ տանիք ունի՞ ու երբվանի՞ց.Աննա Մկրտչյան

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանը գրում է. -Ոչ մի կերպ էս աբսուրդի թատրոնը չի ավարտվում։ Ամեն կերպ փորձում են ապացուցել, որ օրենքն ու իրավունքը կապ չունեն իշխանությունը բռնազավթացների հետ։ Արսեն Բաբայանի Arsen Babayan ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան երկրում տիրող անմեղսունակության շարունակություն։ Կարծում էի Հրայր Թովմասյանի բարեկամահարազատական շրջանակներով են սահմանափակվելու։ Բայց ինչու սահմանափակվել, եթե պատվեր… Կարդալ ավելին »

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով.Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. -Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։ Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ացդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով։ Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են։ Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը։ Սա էլ… Կարդալ ավելին »

«Պատասխանատվության չգոյության 7 պարադոքսները». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատասխանատվության չգոյության 7 պարադոքսները: «Մինչ բոլորս խոսում ենք միայն մեր իրավունքից, մեր անպատասխանատվությունը դանդաղ և հիմնավոր քանդում է նաև մեր իրավունքի հիմքերը»: 1.Պարադոքս է, որ ԱԺ-ն պատասխանատվություն չի զգում և կրում իր կողմից ընտրված ՍԴ դատավորի «սկզբունքային երևակայական» պատճառներով պարապուրդի և այդ պարապուրդի… Կարդալ ավելին »

Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է. ոստիկանություն

Հոկտեմբերի 3-ի գիշերը Նոր Խարբերդի 16-րդ փողոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ ու 20-ամյա մի երիտասարդ։ Նրանց վրաերթի ենթարկած վարորդը, «Օպել»-ը թողնելով դեպքի վայրում, հեռացել էր։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել էին ոչ միայն վարորդի… Կարդալ ավելին »

«Ո՞ւմ հաշվին է Փաշինյանը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալիս իր նախարարներին».Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ո՞ւմ հաշվին է Փաշինյանը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալիս իր նախարարներին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ hetq.am-ի, գաղտնի հանձնարարականով կրկնապատկել է իր կառավարության նախարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարի աշխատավարձերը… Այսպես, եթե նախկինում նախարարները ստանում էին 793 հազար 680 դրամ, ապա սույն թվականի մայիսից պարոն վարչապետի թեթև ձեռամբ սկսել… Կարդալ ավելին »

Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. hetq.am

Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական պաշտոնատար անձանց ցածր աշխատավարձի մասին, և որ աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է։ Սակայն աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։… Կարդալ ավելին »