Daily Archives: 19.10.2019

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ մի հայ չէր ուզի լիներ.Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է. Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ մի հայ չէր ուզի լիներ: Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթած խունվեյբիները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, Նախագահ Քոչարյանին ամեն ձև վնասելու մոլուծքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա… Կարդալ ավելին »

«Պարոն Փաշինյան դուք քաղաքական մայմուն եք».Հովհաննես Խաչատրյան

Պարոն Փաշինյան դուք քաղաքական մայմուն եք: Իշխանազավթման օրերից դուք սկսեցիք ո´չ միայն ատելություն սերմանել անձերի հանդեպ,այլ Ձեր կոչերով այդ ատելությունը ուղղեկցվեց նրանց ընտանիքներ: Ձեր շարքերում կանգնած, ամեն օր Ձեր ներարկած դոզան ընդունելով գլուխները կորցրած մի խումբ ամբոխներ դագաղներ, մահվան լենտեր էին օգտագործում մոռանալով,որ այդ մարդիկ ունեն երեխաներ:Իսկ թե ո՞վ է պատասխան տալու այդ երեխաների այդ… Կարդալ ավելին »

ՄԱՐԴ հրամանատարը.Հարություն Հարությունյան

ՄԱՐԴ հրամանատարը Մարդ,որ ծնվեց և մեծացավ Սովետական Ղարաբաղում և ընտրեց այդ տարիներին բոլորի համար տարօրինակ մասնագիտություն.որոշեց դառնալ հայոց լեզվի մասնագետ,ինչն ընդհանրապես արդիական չէր այդ ժամանակ և հեռանկար չուներ: Մարդ,որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրեց երկրի անվտանգությանն ու զարգացմանը: Մարդ,որ 30 տարի աշխատեց տարբեր պատասխանատու պաշտոններում,բայց եղավ և մնաց,որպես ՀՐԱՄԱՆԱՏԱՐ: Հրամանատար,որ 88-ից մինչ այսօր չի դադարում… Կարդալ ավելին »

Շնորհավոր տոնդ, իմ ԵՐԵՎԱՆ.Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Աշխատանքի բերումով հաճախ եմ լինում արտերկրում: Կան արդեն ծանոթ ու սիրված քաղաքներ: Աշխատանքային քարտեզի վրա հայտնվում եմ նաև նորերը: Ու ամեն անգամ անհամբեր սպասում ես վերադարձիդ՝ տունդ, ընտանիքդ և, իհարկե, ՔԱՂԱՔԴ: Անբացատրելի մոգականություն կա մեր Երևանում, մի ուժ գերբնական, որ բոլոր վիենաներից, հռոմերից, բրյուսելներից ու մոսկվաներից քեզ կանչում, քաշում, բերում է… Կարդալ ավելին »

Ավտովթար Արմավիրում. բախվել են ՊՆ զորամասի սպայի Mercedes-ը և ժամկետային զինծառայողի Land Rover-ը

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտի «Լենտռասում», բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական… Կարդալ ավելին »

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ-ն:

Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 150 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Փաշինյանն ազատել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Մարտունի քաղաքում  կազմակերպված նռան փառատոնին: Նախագահ Սահակյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ: