Daily Archives: 14.10.2019

Այս պահին ՀՀ-ն չունի ոչ մի այլ պետական ինստիտուտ, որը իր ճիշտ տեղում ու իր ճիշտ դերի մեջ լինի բացի Սահմանադրական դատարանի, ի դեմս Սահմանադրական դատարանի դատավորների

Սահմանադրական դատարանի դատավորները ամեն օր ապացուցում են, որ ոչ թե ՀՀ դատական համակարգի բարձրագույն դատական ատյանն է բուտկա, այլ ՀՀ իշխանությունը բռնազավթացներն են երկիրը դրել ու բուտկայի տեղ փորձում օգտագործել։ Սահմանադրական դատարանի դատավորները , նախագահը իրենց արժանապատիվ կեցվածքով կրում են իշխանական լծակների բոլոր ճնշումները։ Ու այս պահին փաստացի իրենց ուսերին են կրում երկրի սահմանադրական կարգի… Կարդալ ավելին »

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը

Արդեն երկու օր շրջանառվում են Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ենթադրյալ ձեւակերպումները եւ մեկնաբանությունները։ Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը հարցի նկատմամբ՝ ներկայացնում եմ քիչ առաջ հրապարակված պաշտոնական եզրակացության վերաբերելի հատվածի թարգմանությունը. «58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների… Կարդալ ավելին »

Ծեծկռտուք, կոլեկտիվ պատիժ Մասիսի ԲԿ-ում․ կոտրվել է տնօրենի քիթը

Հոկտեմբերի 12-ին համացանցում տեղեկություն տարծվեց, որ Մասիսի բժշկական կետրոնում տնօրեն Հայկ Հովհաննիսյանը և նույն ԲԿ-ի պահեստապետ Աշոտ Թորոսյանը վիճել են։ Արդյունքում տնօրեն Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ քթի շրջանում վնասվածք է ստացել։ MedMedia- ն  անդրադարձել է տեղի ունեցածին։ Մանրամասները՝ տեսանյութում

Մեր օրերի թավշյա «Բիսմարկը»`Լևոն Շիրինյաը այսօր պատերազմի կոչեր էր անում.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է. -Դասախոսական լսարանից բացի այլ բան չտեսած մեր օրերի թավշյա «Բիսմարկը»`Լևոն Շիրինյաը այսօր պատերազմի կոչեր էր անում: Կարող ենք օգտվել Թուրքիայի խնդիրներից և ակտիվանալ Նախիջևանի ուղղությամբ, Արցախում էլ առաջ շարժվել. Լևոն Շիրինյան Ասա դու ու՞ր առաջ շարժվելը ուր այ մարդ:Մի պաշտոն էս մարդուն չտվեցին պրծնեինք էլի,թե չէ կարողա նախաձեռնի… Կարդալ ավելին »

Քաղաքական դաշտում կեղծ և արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ, թե նախկին իշխանությունները պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ՝ ապահովում են նրա երկարակեցությունը

Не дождетесь. Մենք և՛ քննադատելու ենք, և՛ պայքարելու Քաղաքական դաշտում կեղծ և արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ, թե նախկին իշխանությունները պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ՝ ապահովում են նրա երկարակեցությունը: Նախ. •Նախկին և ներկա եզրույթները արհեստական են: Քաղաքական ուժն ու գործիչը կամ կենսունակ ու գաղափարախոսություն ունեցող է կամ՝ ոչ: Քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ասելիքը չի չափվում… Կարդալ ավելին »

Այսօր Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի նիստին

Այսօր Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի նիստին։ Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ թուրքական ներխուժմանը Հյուսիսային Սիրիա եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։ Շեշտել եմ մեր հայրենակիցներին եւ այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգները։ Արձանագրել եմ, որ ցեղասպանությունից 100 տարի անց թուրքական բանակը կրկին ձեռք է բարձրացնում հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների վրա։… Կարդալ ավելին »

Զինծառայողները լքում են ՀՀ խաղաղապահ զորքերը .«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում  է Դեռեւս հեղափոխության օրերին ՊՆ խաղաղապահ ուժերի զինծառայողներն առանձնացան մյուս զինծառայողներից, քանի որ, կարելի է ասել, նրանց զորամասից դուրս գալն ու ցուցարարներին միանալը բեկում առաջացրեց հեղափոխության ընթացքի մեջ։ Որոշ տեղեկություններով, Կրկեսի մոտ գտնվող խաղաղապահների գնդից դուրս եկած զինվորներին տեսնելով է Սերժ Սարգսյանը վերջնականապես հասկացել, որ դիմադրելն անիմաստ է ու հրաժարականի դիմում է գրել։… Կարդալ ավելին »

ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը

Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։ Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դիմումն ՍԴ մուտքագրվելուց հետո… Կարդալ ավելին »

Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից

ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ Իմ շատ սիրելի զինակից ընկերնե՛ր, Գրում եմ ձեզ բանտից, բայց գրում եմ հպարտ ու պարզ ճակատով, քանի որ չեմ թաքնվել խավարասերի նման ընդհատակի ստվերներում: Նախապես ձեր ներողամտությունն եմ հայցում, քանի որ ուղերձս գրված է ինձ հարազատ ցինիզմով: Ներեք ինձ այս վաղաժամ արձակուրդի համար, ինքս չէի պլանավորել, բայց հուսով եմ՝ փոքր-ինչ կհանգստանաք իմ… Կարդալ ավելին »