Daily Archives: 13.10.2019

«Այն, ինչ անում է հիմա իշխանությունը, մեղմ ասած, ինձ դուր չի գալիս».Գևորգ Գրիգորյան

Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է դերասան Գևորգ Գրիգորյանը։ «Այն, ինչ անում է հիմա իշխանությունը, մեղմ ասած, ինձ դուր չի գալիս․ մարիխուանան ավելի անվնաս է, քան ալկոհոլը, բայց չի կարելի պրոպագանդել այն, կարելի է օրինակ սպորտի քարոզ իրականցնել»: Այսպես է արտահայտվել հարցազրույցի ընթացքում դերասանը։ Մանրամասն`Live News-ի տեսանյութում

Դժբախտություն է,երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է,քան իմաստուն.Էդուարդ Շարմազանով

Դժբախտություն է,երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է,քան իմաստուն։ ●Գարեգին Նժդեհին հակառուսականության մեջ մեղադրողներն առնվազն մակերեսային գիտելիքներ ունեն նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ և տարածում են անգրագիտություն,ինչպես նաև միտումնավոր նույնականացնում են բոլշևիզմն ու Ռուսաստանը։ Դա սխալ մոտեցում է։ Իսկ իրականությունն այն է,որ հենց Նժդեհն է իր ինքնակենսագրականում նշել “Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է”։ ●Նժդեհի… Կարդալ ավելին »

Վանաձորում աղմկահարույց սպանությունների գործով Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են 39-ամյա կասկածյալին, ով գլխավոր կասկածյալի քրոջ տղան է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի), ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևորագույն… Կարդալ ավելին »

էն թուրքերի առաջ խոնարհվողները ու տղայեք հող մի տվեք ասողները ու էն բոլորը,որոնք այս մեկ ու կես տարի բարբաջում են ամեն ինչից բացի մեր երկրի անվտանգությունը կարևորելուց թող նայեն էս կադրերը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է. «էն թուրքերի առաջ խոնարհվողները ու տղայեք հող մի տվեք ասողները ու էն բոլորը,որոնք այս մեկ ու կես տարի բարբաջում են ամեն ինչից բացի մեր երկրի անվտանգությունը կարևորելուց թող նայեն էս կադրերը ու հասկանան,որ Հայաստանի և Արցախի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է,ոչ մեկ վաղը չի հիշելու ձեր վեթինգները ու… Կարդալ ավելին »

Քրդական խնդիրն ու «ցուցափայտի» էֆեկտը.Գարեգին Պետրոսյան

Եթե մի կողմ թոնենք հույզերը և փորձենք հասկանալ՝ ինչ է տեղի ունենում սիրիական քրդերի հետ և քրդերի հետ ընդհանրապես , կտեսնենք այն, ինչը գուցե չի երևում առաջին հայացքից: Ի դեպ, քրդական խնդիրն իր զարգացման նախապատմությամբ որոշակի նմանություն ունի հայկական հարցի հետ: Եթե հայոց ցեղասպանության խնդիրը քողարկված ձևով օրակարգ մտավ 1878թ. Բեռլինի դաշնագրի 61-րդ կետով (… Կարդալ ավելին »

«Մոտ 100 հազար դոլար առանց մրցույթի տվել են վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «48 900 000 դրամ` մոտ հարյուր հազար դոլար, առանց մրցույթի բռնել տվել են վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը, որպեսզի վերջինս հիմա էլ վարչապետի երկտողը տարածի Հայաստանով մեկ։ Մարդիկ լեգիտիմ հարց են տալիս թե ինչպե՞ս են որոշել, որ հենց այդ ընկերությունը պիտի անի դա,… Կարդալ ավելին »

Նոր Պաշտոն «մարտի 1»-ի խժդժությունների և սպանությունների հրահրողին և Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքին

Նոր Պաշտոն «մարտի 1»-ի խժդժությունների և սպանությունների հրահրողին և Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքին: Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Սա ԼՏՊ մերձավորների կողմից «Թավշյա իշխանության» օրոք ստանձնած հերթական բարձրաստիճան պաշտոնն է: Եվ այսանքից հետո ո՞ր մի միամիտն է հավատում, թե այլևս Նիկոլ Փաշինյանը կապ չունի ԼՏՊ-ի հետ, որ Նիկոլ Փաշինյանի… Կարդալ ավելին »

Ամենամեծ կոռուպցիան ու թալանը հիմա է՝ հեղափոխությունից հետո․ Հրանտ Բագրատյան

Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ   Հրանտ Բագրատյանը   գրում է․ «Մի քայլ առաջ, երեք քայլ ետ… Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ «հեղափոխական» տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։Մակրոտնտեսական ցուցանիշներ ՀՆԱ-ՏԱՑ։ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ)։ ՏԱՑ ցուցանիշը… Կարդալ ավելին »

Էն` ինչ բերեցիր Անժելա Թովմասյանի գլխին, շուտով ուժգին թափով կզգաս քո մաշկի վրա․ նախկին

«Որպես ծայրահեղ ազգայնական շարժման ղեկավար, իմ անունից հայտարարում եմ՝ այն ինչ կատարվեց Հայելի ակումբի հետ,սա խոսքի ազատության ու մամուլի դեմ հերթական ոտնձգությունն է»,-hayeli.am-ի հետ զրույցում ասաց Ծայրահեղ ազգայնական շարժման ղեկավար, նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին մի խումբ անձանց կողմից Հայելի ակումբի ու hayeli.am-ի նկատմամբ ոտնձգությանը։ Մեզ հետ զրույցում, ֆերմերը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․… Կարդալ ավելին »