Daily Archives: 12.10.2019

Արարատի մարզի 34-ամյա բնակիչը հրազենի գործադրմամբ սպանել է 31-ամյա համագյուղացուն. Shamshyan.com

Երեկ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմորագիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Նշված անձը որոշ ժամանակ անց, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Նա Արարատի մարզի Գեղանիստ գյուղի… Կարդալ ավելին »

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշված է հրամանագրում:

«Ջորջ Սորոսը 246 միլիոն դոլար է հատկացրել աբոռտների օրինականացման քարոզի համար».Նարեկ Մալյան

Բարի օր, իսկ դուք գիտեի՞ք, որ Ջորջ Սորոսը 246 միլիոն դոլար է հատկացրել աբոռտների օրինականացման քարոզի համար… -Բարև ձեզ տիկին Լարիսա, դուք աբոռտներին դե՞մ եք: -Սա մի աննման հարց է: Այո, մենք դեմ ենք աղջիկ երեխաների աբոռտներին… -Իսկ տղա երեխաների աբոռտներին կո՞ղմ եք: -Աղջիկների աբոռտներին դեմ ենք, մյուսներին կողմ ենք: -Մյուսները տղաներն են… -Պետության զավթման… Կարդալ ավելին »

Անկախ նրանից` Սերժ Թանկյանը սատանիստ է, թե ոչ, նա, կամա թե ակամա, արդեն իսկ ծառայում է Սատանային

«System Of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դատելով ամենից, ցավոտ է տարել օրերս Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սատանիստական «Vader» ռոք խմբի երևանյան համերգի չեղարկումը, և «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ կապակցությամբ հանդես եկել քննադատությամբ: Սա բնավ զարմանալի չէ, նույնիսկ միանգամայն սպասելի էր, եթե նկատի ունենանք, թե ով է Նիկոլ Փաշինյանի թանկագին հյուր… Կարդալ ավելին »

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սույն թվականի hոկտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին, Ստեփանակերտ քաղաքի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում, Հայաստանում, Արցախում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, տեղի կունենա Արցախի հերոս, «Հանուն Արցախի» համազգային շարժման նախաձեռնող Վիտալի Բալասանյանի մամլո ասուլիսը: Սիրով հրավիրում ենք տեղական, ինչպես նաև Արցախում հավատարմագրված հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներին` մասնակցել ասուլիսին: «Հանուն Արցախի» համազգային շարժում

Պատերազմի հավանականության մասին.7or.am

7or.am-ը գրում է. Շատ ամոթ է, իհարկե, որ 1915 թիվ տեսած, 1920–ին պետություն կորցրած, 1988–ին Արցախի թեմայով միամիտ կարգախոսներ արտասանած և Արցախյան պատերազմում հաղթած մեր ժողովրդի մի մասի համար դեռ պետք է որոշ ակնհայտ բաներ պարզաբանել, բայց դե փաստն այն է, որ թուրքական գործակալական ցանցն այնպես է աշխատել, որ ստիպված ենք դա անել։ Ռուսական ռազմաբազայի դերը Գյումրիում ռուսական ռազմաբազան պաշտպանում… Կարդալ ավելին »

Վարչապետի տիկնոջ վարսավիրին ազատել են աշխատանքից.«Հրապարակ»

Առաջին տիկին Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանը, որը Ֆեյսբուքում Խուդոյան ազգանունով է գրանցված, արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա գործը կառավարությունում վարչապետի տիկնոջ, երբեմն էլ՝ վարչապետի անձնական «սթայլով» զբաղվելն էր։ Եվ որպեսզի Աննա Հակոբյանը մշտապես խնամված տեսք ունենա, նա իր անձնական վարսահարդար-ոճաբանին տանում էր հետը օտարերկրյա այցերի, ինչն… Կարդալ ավելին »

«Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին,որ Ալիևին չի ձայնակցել».Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ ամբողջական ու թերի պատասխանին։ Բայց ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը,թե տեսեք տեսեք՝ ինչպես է պաշտպանում Նժդեհին։ Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին,որ Ալիևին չի ձայնակցել։ Իսկ կարելի՞ էր ավելի դիպուկ եւ փաստարկված պատասխանել… Կարդալ ավելին »

«Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատն ընդամենը մի քանի օրով հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ». Լևոն Քոչարյան․168.am

  168.am-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ հայրն իրեն լավ է զգում, հետվիրահատական շրջան է, կազդուրվում է, սակայն այս պահին դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ օրը դուրս կգրվի հիվանդանոցից: 168.am—ի հարցին, թե տեսակցե՞լ է հորը, Լևոն Քոչարյանն ասաել  է, որ այժմ մի քանի օրով բացակայում է… Կարդալ ավելին »