Daily Archives: 11.10.2019

Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում պայքարում էր խորհրդային բանակի դեմ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրւմ է. -Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում պայքարում էր խորհրդային բանակի դեմ: Նժդեհի որեւէ զինվոր երկրորդ աշխարհամարտի տարիներին չի կռվել խորհրդային զինվորի դեմ, իսկ ադրբեջանական կամ մահմեդական լեգեոնը կռվել է ու էն էլ ոնց: Ալիեւի… Կարդալ ավելին »

«Որպեսզի ոչ ոք չասի, թե միակողմանի եմ ու դրականը չեմ նկատում, ասեմ, որ լավ էլ նկատում եմ, եթե այդ դրականը կա».Կարեն Վարդանյան

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ   Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Որպեսզի ոչ ոք չասի, թե միակողմանի եմ ու դրականը չեմ նկատում, ասեմ, որ լավ էլ նկատում եմ, եթե այդ դրականը կա: Օրինակ, Աշխաբադում Փաշինյանի տված պատասխանը Ալիևին լավն էր, տեղին էր. ու արտաքին հարցերում ներքաղաքական տարաձայնությունները իմ համար մղվում են հետին պլան: Բայց դա չի… Կարդալ ավելին »

«Այս օրերին Հռոմում տեղի է ունենում Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմպի նիստը».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Հռոմից,որին կից գրառռւմ արել. «Այս օրերին Հռոմում տեղի է ունենում Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմպի նիստը (IDC-CDI Executive Committee Meeting), որը միավորում է 94 կուսակցություն 73 երկրներից։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անրամ։ Նիստի ընթացքում բարձրաձայնել եմ Հյուսիսային Սիրիա… Կարդալ ավելին »

«Լավին՝ լավ, վատին՝ վատ».Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավին՝ լավ, վատին՝ վատ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիեւին պետական մտածելակերպի դրսեւորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին»։

«Պատերազմի շեմին հայտնվելով Նիկոլը սկսեց գիտակցե՞լ ՆԺդեհյան գաղափարների կարևորությունը».Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի պատասխանը Ալիևին, իհարկե տեղին էր, ասեմ ավելին՝ մեր պետական շահի շեշտադրմամբ: Բայց հավելեմ՝ պետական շահ, ռազմական, հայրենասիրական համադրություն ֆորմատը պետք է լինի նաև երկրի ներսում, որի դեմ ինքն անձամբ է աշխատել, վարկաբեկելով արցախյան պայքարի ոգին և հերոս տղերքին, դե իր հետևից… Կարդալ ավելին »

«Պողոսներ, սկսեք թրիք կուտակելը».Հայկ Կիսեբլյան

Պողոսներ, սկսեք թրիք կուտակելը… Գազը կտրուկ թանկանալու է, փայտ՝ շատ քիչ է վաճառվում և արդեն իսկ կտրուկ թանկացել է: Նոյեմբեր ամսվա 2-րդ կեսից, սպասվում է որ կտրուկ կաճի նաև գոմաղբի պահանջարկը և հետևաբար նաև շուկայական գինը: Այս ամենը մի բան է նշանակում, որ այսօրվանից արդեն, մարդիկ պետք է սկսեն թրիք ձեռք բերելն ու ամբարելը: Այդպես,… Կարդալ ավելին »

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին

Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք: «Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի… Կարդալ ավելին »

«Նիկոլի պատասխանը տեղին էր».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիեւը իշխանափոխությունից հետո առիթավորվել էր՝ սեւացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին եւ մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլի պատասխանը տեղին էր։ Երբ մի կողմ է դրվում ներքաղաքական օրակարգը եւ առաջ է տարվում պետականը»։ https://www.aysor.am/am/news/2019/10/11/%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%AC%D5%AB%D6%87/1616535?fbclid=IwAR2RTEtaYMTFfwYkp382o33-g8cMig80HVjJH5qIOGWQJNgRntucPHOkIeA