Daily Archives: 10.10.2019

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով… Կարդալ ավելին »

«Արցախը անկախ պետություն է եւ վերջ».Էդուարդ Շարմազանով

Արցախը անկախ պետություն է եւ վերջ Արցախյան բանակցությունների մեկնարկային փուլի հենց սկզբից հայկական դիվանագիտության գերխնդիրն է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջացման իրացման միջոցով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը: Դեռեւս 1991թ. սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագիրն ու 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախում ապրող 107.648 մարդ կամ հանրաքվեին մասնակիցների 99 տոկոսը «այո» է ասել Արցախի անկախությանը:… Կարդալ ավելին »

«Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին:Դե ժպտացեք».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Մարությանի միտքը,որ պետք է այնպես անենք, որ մեր երևանցիները ամեն օր ամեն ժամ ու ամեն րոպե ժպտան,հիշու՞մ եք,դե իհարկե ոչ: Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին:Դե ժպտացեք….»:

Մոլդովայի «Կուկուռուզնիկ»-ը ևս վթարային վիճակում է, շուռ է գալիս և ենթակա է քանդման

  Երևանի կենտրոնից նորքի բարձունք տանող ճանապարհին գտնվող «Երիտասարդական պալատ»-ի շենքը Սովետական մոդեռնիզմի ամենահիշարժան կոթողներից մեկն էր: Այն բացվել էր 1979-ական թվականին: Գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն: Ուներ հյուրանոց, ռեստորան, համերգասրահ, մարզահամալիր։ Շենքի վերնահարկում կար պտտվող հատակով սրճարան, որն ավելի ֆուտուրիստական տեսք էր դարձնում: Շենքը դարձավ սիրելի և հիշարժան վայր և իր… Կարդալ ավելին »

«Ստու՛մ եք։ Ժողովուրդը ձեր ընտանիքը չէ».Արեգ Սարդարյան

Արեգ Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստու՛մ եք։ Ժողովուրդը ձեր ընտանիքը չէ։ Բոլորը ժողովրդի մի մասն են։ Բոլորը՝ նույնիսկ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Պողոսը, Պետրոսն ու հարյուր հազարավոր մարդիկ։ Դուք բոլորին ընդունու՞մ եք՝ որպես եղբայր, քույր, ծնող, եթե անգամ նրանք սխալ են, մոլորյալ են, հանցագործ են։ Չէ՛, չե՛ք ընդունում։ Նրանք բոլորը բորոտներ… Կարդալ ավելին »

Քամիշլոյում թուրքերն էթնիկ սպանդ են իրականացնում

Ռազմական վերլուծաբան, փորձագետ  Կարեն Հովհաննիսյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողնաից…»:

Իսկ պատգամավոր Լոլուն դեռ շարունակո՞ւմ է խոնարվել թուրք ժոզովրդի առջև

Անմիջապես այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիսից դուրս եկավ վերջին ամերիկացի զինվորը, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց քրդերի դեմ։ Արդեն հիմա կան թուրքական դաժանությունների, վայրենությունների մասին վկայող կադրեր։ Հիմա ուզում եմ լսել նրանց, ովքեր կոչ են անում Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Խոսացե՛ք, ձեզ տեսնեմ։ Իմ կողմից էլ առաջարկ. ռուսական զորքերի փոխարեն արաջարկեք… Կարդալ ավելին »

Անդաստիարակներին դաստիարակել.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ վաղ առավոտից համացանցը «հուզված էր»՝ քննարկում էին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքերը․ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»: Խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Անշուշտ, կարելի էր խոսքն ավելի քաղաքակիրթ ու… Կարդալ ավելին »

Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա. Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն… Կարդալ ավելին »

«Ստեղծված իրավիճակը կարող է մեծապես վնասել մեր տարածաշրջանի անվտանգությանը». ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներթափանցումը: Ստեղծված իրավիճակը կարող է մեծապես վնասել մեր տարածաշրջանի անվտանգությանը: Խորապես մտահոգված ենք Սիրիայում ստեղծված վտանգավոր իրավիճակով և մեր անվերապահ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում բարեկամ Սիրիայի ժողովրդին և այնտեղ բնակվող մեր հազարավոր հայրենակիցներին: Միջազգային հանրությունն ու կառույցները ամենասեղմ ժամկետներում պետք է գործադրեն… Կարդալ ավելին »