Daily Archives: 03.10.2019

Բա թե քաղաքական հեղափոխությունն արել ենք, տնտեսականն արել ենք, մնացել ա դատա-իրավականը․․․․

Բա թե քաղաքական հեղափոխությունն արել ենք, տնտեսականն արել ենք, մնացել ա դատա-իրավականը․․․․ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Արդարադատության նախարարը իրեն խորհրդական է նշանակել իր քավորին, աներրձագին աշխատանքի տեղավորել նախարարությունում, մանկապարտեզի ավարտական խմբի երեխեքին նշանակել փոխնախարարներ ․․․․ Մեջների քաշվածները բաջանաղներն են, որովհետև Նիկոլը տարբեր առիթներով բազմիցս ասել է, որ նոր Հայաստանում բաջանաղներն այլևս պաշտոններ չեն ստանալու․․․․ Քաղաքագետ… Կարդալ ավելին »

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց՝ եկեք օգնության ձեռք մեկնենք փոքրիկ Հայկին, ով իր 4 եղբայրների հետ Հայոց բանակի ապագա զինվորն է լինելու

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում ապրող 7 հոգանոց ընտանիքը բարեգութ և սրտացավ մարդկանց օգնության կարիքն ունի: Հայկը, ով նոյեմբերին կդառնա 7 տարեկան, ծնված օրից աղիքային անանցանելիության խնդիր ունի, հենց դրա պատճառով գրեթե միշտ որովայնը ցավում է: Նոր Գեղիում ապրող բազմանդամ ընտանիքը 6 ամսականից բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է Հայկի առողջացման համար: Սկզբում նրան Սուրբ Աստվածամայր… Կարդալ ավելին »

Այսքան երկար ժամանակով Հայաստանը ուժային կառույցների ղեկավարների թափուր հաստիքներ չի ունեցել

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է -Այսքան երկար ժամանակով Հայաստանը ուժային կառույցների ղեկավարների թափուր հաստիքներ չի ունեցել: Ի՞նչն է խանգարում Փաշինանին նշանակումներ անել:Ո՞վ է գալու և ու՞մ համար են այդ պաշտոնները դատարկ պահվում,սա շատ լուրջ հարց է,ինչը կարծես թե չի հետաքրքրում մարդկանց և արդեն մոռացել են,որ ՀՀ-ն չունի ոչ ԱԱԾ տնօրեն,ոչ էլ ոստիկանապետ:

«Հանրայինի հյուրը վայ վարչապետի վույ մամլո խոսնակն էր».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր  գրում է -Հանրայինի հյուրը վայ վարչապետի վույ մամլո խոսնակն էր։ Ամբարտավանության եւ բարոյազրկության մաստեր-կլասս էր։ Լկտիության ու տգիտության տրիումֆ։ Քոչարյանի օրոք Օսկանյանի մամլո խոսնակ աշխատած, հետո Տեր-Պետրոսյանի գիրկը թռած, իսկ հիմա Նիկոլի կոստյումի ծալքերում վխտացող սույն էակը, մոռանալով իր այսօրվա շեֆի հակառուսական եւ հակաեվրասիական ճղճղոցի մասին, ասում է, թե մեզ ականջներից… Կարդալ ավելին »

Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է.Էդուարդ Շարմազանով

Հայաստանի իշխանությունը ամբողջությամբ մսխել է մեր նպաստավոր դիրքերը Արցախյան կարգավորման բանակցություններում: Մինչ Փաշինյանի կողմնակիցները շարունակում են հրճվել սելֆիների, աննպատակ լայվերի և ՍԴ-ի վրա հարձակվելու քայլերից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուղիղ մեղադրանք է հնչեցնում Փաշինյանի հասցեին՝ բանակցությունները փակուղի տանելու համար: Սա առաջին դեպքն է, երբ համանախագահող երկիրը… Կարդալ ավելին »

Դպրոցում նոր խայտառակություն է՝ անցնում են «փարթի» առարկան.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի անվան 14 դպրոցը տարեցտարի կատարելագործվում է։ Կարելի է կարծել՝ կրթության որակն է բարձրանում, ուսուցիչները այլևս ծաղկեփնջերի ցավով չեն տառապում, աշակերտները բակում իրար կոկորդ չեն կրծում։ Անգամ տնօրենն է փոխվել Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավար հեղափոխությունից հետո։ Այսօր ամբողջ առավոտ դպրոցի բակից բարձր երաժշտություն էր հնչում, անվերջ ու անդադար։… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստանձնել «մարդ դիմավորողի» դերը. Փաշինյանը զայրացել է.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել. ի մասնավորի, տարակուսանքի տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին օդանավակայանում դիմավորում է Սահմանադրությամբ 7-րդ պաշտոնյան։ Պարզվում է, սակայն, որ այս թեմայով կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ,… Կարդալ ավելին »

Սահմանագոտում վիրավորված զինծառայողը մահացավ

Քիչ առաջ ցավալի լուր ստացվեց, Նոյեմբերյանի ԲԿ-ում մահացել է Նոյեմբերյանի սահմանագոտում երեկ վիրավորված պայմանագրային զինծառայողը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողը Կողբ գյուղի բնակիչ էր։

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև անդրադարձավ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել։ «Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել են տրակտորի վարորդին։ Ի տարբերություն… Կարդալ ավելին »

Լևոն Քոչարյանն այցելել է Սարգիս Օհանջանյանի ընտանիքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  որդին՝ Լևոն Քոչարյանը այցելել է Սարգիս Օհանջանյանի ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք Աշոտ Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից, վերջինս լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Սերը առ Հայ և Հայրենիք,Սերը դեպի արժեքներ և ընտանիք,մարդ մնալը այս ամենի մեջ նախապայման։ Վստահ եմ Արսենը կլինի Սարգիսի նման հզոր և անկոտրուն տղա»։ #Նարեկ_Սաքո_մենք_ձեր_հետ_ենք