Քրդական խնդիրն ու «ցուցափայտի» էֆեկտը.Գարեգին Պետրոսյան

Եթե մի կողմ թոնենք հույզերը և փորձենք հասկանալ՝ ինչ է տեղի ունենում սիրիական քրդերի հետ և քրդերի հետ ընդհանրապես , կտեսնենք այն, ինչը գուցե չի երևում առաջին հայացքից: Ի դեպ, քրդական խնդիրն իր զարգացման նախապատմությամբ որոշակի նմանություն ունի հայկական հարցի հետ: Եթե հայոց ցեղասպանության խնդիրը քողարկված ձևով օրակարգ մտավ 1878թ. Բեռլինի դաշնագրի 61-րդ կետով ( երբ hայկական տարածքների փոխարեն ամրագրվեց հայաբնակ տարածքներ ձևակերպումը), ապա քրդական խնդիրը և կանխատեսելի ողբերգությունը նախանշվեց դեռևս 1916 թ. «Սայքս-Պիկոյի. գաղտնի համաձայնագրով ( Օսմանյան տիրույթների հետպատերազմյան վերաբաժանումը հաղթող երկրների ազդեցության գոտիների ), որը հետագայում միջազգայնորեն ամրագրվեց 1923 թ. Լոզանի կոնֆերանսում:

Հայերի պարագայում ժամանակին հարցը դարձվեց մի կողմից «երկար ցուցափայտ» Օսպանյան պետության գլխին ըստ նպատակահարմարության խփելու համար, մյուս կողմից՝ անուղղակի հասկացվեց օսմանյան իշխանություններին, թե «ցուցափայտի» հարվածներից խուսափելու հնարավոր ամենակարճ ճանապարհը «հայաբնակ վայրերից» հայերի ձերբազատումն է: Եվ ահա Հայկական հարց կոչվող «ցուցափայտը»կորցնելուց հետո, եվրոպական տերությունները, ապա նաև Միացյալ Նահանգները, ի դեմս քրդական հարցի, իրենց ձեռքը վերցրեցին նոր « ցուցափայտ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, Լոզանի կոնֆերանսում երբ ամրագրվեց քրդական խնդիրը, քրդաբնակ շրջանները փաստացի Օսմանյան կայսրության կործանման արդյունքում տրոհվել էին կայսրության նախկին տիրույթների վրա առաջացած 3 տարբեր պետությունների մեջ՝ Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի: Արևմուտքը ստացավ հնարավորություն՝ ի դեմս քրդերի «չհեռանալու>»այդ տարածքներից: Դա է վկայում Թուրքիայի հանրապետական շրջանի ամբողջ պատմությունը, որի ողջ ընթացքում քրդական խնդիրը Արևմուտքի համար եղել է երկիրը «հավասարակշռության» մեջ պահելու միջոց: Նույնը կարելի է ասել Իրաքի և Սիրիայի պարագայում: Քրդական «ցուցփայտը» երկար տարիներ բացահայտ կիրառվել է Սադմի ռեժիմի դեմ Իրաքում, որի համար քրդերը ստիպված եղան վճարել մեծ գին: Քրդական խնդիրը եղել է սիրիական ապակայունության թիրախային բաղադրիչներից մեկը և Ասադի ռեժիմը վերահսկելիության տիրույթում պահելու համար հենց Արևմուտքն է ակտիվ շրջանառության մեջ դրել քրդական լայն ինքնավարության, իսկ հետագայում նաև անկախության գաղափարը: Ռուսաստանի կողմից ամենատարբեր միջոցներով քրդերին հասցեագրված հաղորդագրությունները, թե Սիրիայի տարածքային ամբողջականույունը շատ ավելի առաջնային է, քան արտաքին կառավարման ենթակա քրդական խնդիրը, իրապես չընկալվեց քրդերի կողմից( ինչպես 1911-1912 թթ. Բալկանյան երկրորդ պատերազմի նախօրեին հայերի կողմից), ովքեր սիրիական հարցին Ռուսաստանի միջամտությունը նույնիսկ որակեցին որպես Ասադի «բռնապետական»ռեժիմին սատարում՝ իրենց փրկության լույսը շարունակելով որոնել Արևմուտքում: Սա չհիմնավորված լավատեսություն էր, անհեռատես արկածախնդրություն և տարօրինակ նմանություն ուներ 1878-1914 թթ. հայերի մոտ պարբերաբար առկայծող լավատեսություններին:

Նման երերուն իղձերը դատապարտված էին չիրագործվելու ի սկզբանե, և պետք է խորտակվեին ամեն անգամ, երբ քրդկան խնդրի հետ կապված արտաքին հակադիր շահերի թուլանում նկատվեր ,և կամ նրանց միջև կայանային միջանկյալ պայմանավորվածություններ: Այսօր Սիրիայի հյուսիսում ծավալվող իրավիճակը հենց հակադիր շահերի միջև կայացած միջանկյալ պայմանավորվածության արդյունք է, որը քննության է առնվում բոլոր կողմերից, այն դեպքում, երբ հիմնական խնդիրը քրդերի անհեռատեսությունն է, Ասադի հետ պայմանավորվել չցանկանալու չպատճառաբանված համառությունը:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով