Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացու մոտ դանակ է եղել: Վերջինս մոտեցել է Analitik.am-ի լրագրողին և օպերատորին, ովքեր զրուցում էին բողոքող քաղաքացիներից մեկի հետ և կոստյումի տակից մի քանի անգամ ցույց տվել դանակը՝ սպառնալով և խոչընդոտելով վերջիններիս գործունեությունը:

Analitik.am-ի լրագրողը մոտեցել է ոստիկաններին և տեղյակ պահել, որ քաղաքացու մոտ դանակ կա: Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որևէ գործողություն չեն արել, ցուցաբերել են անգործություն՝ ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ  է, որի գնման կտրոնն իրենք տեսել են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Analitik.am-ը տեսանյութ  է  հրապարակել,որտեղ   լրագրողը ֆիքսում է, որ քաղաքացու մոտ դանակ կա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով