Քաղաքական թոհուբոհի մեջ նիկոլական ֆեյքերն ու ֆեյք-գործիչները շարունակում են սրբապիղծ կերպով ոտնահարել տարրական բարոյականության և բարոյագիտության բոլոր սահմանները

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանի հասցերին թույլ է տվել արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն ԱԺ պատգամավորին, կամ հանձնաժողովի նախագահին, այլև պարզապես տղամարդուն:

Քաղաքական թոհուբոհի մեջ նիկոլական ֆեյքերն ու ֆեյք-գործիչները շարունակում են սրբապիղծ կերպով ոտնահարել տարրական բարոյականության և բարոյագիտության բոլոր սահմանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից պահանջում եմ պատասխանատվության ենթարկել տղամարդավայել պահվածքի և բարոյականության մասին մոռացած սույն պատգամավորին, ակնկալում են նաև հրապարակային ներողություն Արփինե Հովհաննիսյանից:

Հ.Գ. Հիշեք, որ նման կեղտոտ քարերը անպայման վերադառնում են շպրտողի ճակատին:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով