Քաղաքական դաշտում կեղծ և արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ, թե նախկին իշխանությունները պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ՝ ապահովում են նրա երկարակեցությունը

Не дождетесь. Մենք և՛ քննադատելու ենք, և՛ պայքարելու

Քաղաքական դաշտում կեղծ և արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ, թե նախկին իշխանությունները պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ՝ ապահովում են նրա երկարակեցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ.
•Նախկին և ներկա եզրույթները արհեստական են: Քաղաքական ուժն ու գործիչը կամ կենսունակ ու գաղափարախոսություն ունեցող է կամ՝ ոչ: Քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ասելիքը չի չափվում նրանց նախկին և ներկա իշխանություն լինելու հանգամանքով, այն չափվում է սկզբունքային հարցերում իզմերի գոյությամբ, պայքարի անկոտրունությամբ և թիմակիցների ու հետևորդների առկայությամբ:

•Առնվազն վերջին 1.5 տարին ապացուցեցին, որ ընդդիմադիր դաշտում ամենասկզբունքային և կենսունակ թիմը հանրապետականն է: Այսօրվա հանրապետականը, որն ի տարբերություն իր վրա «բոչկա գլորողների»՝ պայքարել և պայքարում է, այլ ոչ թե փորձում միավորներ շահել ժամանակին իր բարեհաճությանը ապավինող որոշ ֆեյք-հաճախորդ ընդդիմադիրների պես:

•Ի տարբերութուն ձեզ՝, տղաներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև աղջիկներ, մեր պայքարը անձի դեմ չէ,այլ սկզբունքային և գաղափարական է, հանուն ազգային և քրիստոնեական Հայաստանի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բա եթե հանրապետականն ու ձեր ասած նախկինները չխոսեն ու չքննադատեն օրվա ռեժիմին, բա ո՞վ խոսի… Բա էդքան պայքարող էիք, մասնակցեիք ընտրություններին ու ձեր ասելիքը փոխանցեիք հանրությանը:

Թե՞ սպասում էիք մենք մի քիչ էլ պայքարենք, ուժասպառ լինենք, որ գաք սպիտակ ձեռնոցներով ասեք՝ մենք նոր Մեսիան ենք:

Ինչպես կասեին մեր դաշնակից Ռուսաստանում՝ не дождетесь.

Հանրապետականը ու նրա լիդերները իրենց գաղափարների համար բանտարկվել են խորհրդային գուլակներում և կռվել ադրբեջանցիների դեմ պատերազմում ու չեն ընկրկել:

Նենց որ ձեռքներդ հեռու պահեք հանրապետականից և ականջներիդ օղ արեք. հանրապետականն այսօր ամենակենսունակ ընդդիմությունն է և ապագայի կուսակցություն: Մնացեք բարյավ:

Հ.Գ.
Հայրենիքը լրջագույն սպառնալիքների առջև է հայտնվել, իսկ դուք փորձում եք ինքնահաստատվել նախկին իշխանություններին քննադատելով: Լրիվ մանկապարտեզ:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով