«Փաստորեն Նիկոլի օպերատիվ կապը միայն ալիևի հետ է գործում».Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է կազմակերպել Սիրիայի հյուսիս-արևելքում, թուրքիայի գնդակոծման տակ հայտնված խաղաղ հայ բնակչության տարհանումը: Մինչ այս պահը որևէ քայլ և գործողություն չի իրականացվել: Ոչ մի հայ չի տարհանվել Սիրիայից: Սա ամենամեծ խայտառակությունն է և լուրջ հետևությունների տեղիք տվող՝ մտածող մարդկանց համար: Ի դեպ, Սիրիայի հայաշատ համայնքներում, հայերի ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 3500 մարդ, մեծ մասը ապրում են Ղամիշլի քաղաքում: Հավելեմ նաև, որ տարհանման կազմակերպումը պետք էր օպերատիվ իրականացնել Ռուսաստանի միջնորդությամբ, որովհետև ՌԴ-ի հետ ՀՀ-ն Հալեպում մարդասիրական առաքելություն է իրականացնում:

Հ.Գ. Փաստորեն Նիկոլի օպերատիվ կապը միայն ալիևի հետ է գործում, Ռուսաստանից լուր չունի՞… հասկանում ե՞ք, թե ամեն վայրկյան քանի հայ է զոհվում Սիրիայում: ՀՀ իշխանության ղեկին հայտնվածներ, թուրքի տարածաշրջանային նկրտումները կարող են ծավալվել, այս ֆոնին ադրբեջանը կարող է ակտիվանալ, ի՞նչ եք անելու, ի՞նչպես եք ապահովելու Հայաստանի խաղաղ բնակչության անվտանգությունը, էլ չասեմ, որպես Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր, նաև արցախցիների անվտանգությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով