Փաշինյանը Մակունցին է հորդորել «կարգի հրավիրել» Քոչարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։ Դժգոհության պատճառներից մեկը կապված է վարչապետի խորհրդական, ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։

Բանն այն է, որ հանձնաժողովը նրան «հարցաքննության» է կանչել, եւ Քոչարյանը, ազարտի մեջ ընկնելով, Կարապետյանին ընդհուպ վիրավորական հարցեր է տվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առաջին ծանրակշիռ «վկան» էր տեսել՝ ոգեւորվել»,- ասաց հանձնաժողովի մեր աղբյուրը։

Կարապետյանը բողոքել է Նիկոլ Փաշինյանին, ասել, որ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի, եւ որ յուրայինների հետ չի կարելի այդկերպ վարվել։ Փաշինյանն էլ Մակունցին է հորդորել «կարգի հրավիրել» Քոչարյանին։

Վերջինիս նախատել են, թե՝ ուրիշների վրա ուժդ չի պատում, չես կարողանում մարդ բերել, յուրայինների վրա՞ ես ուժդ ցուցադրում։ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով