«Ցանկանում եմ Թովմասյնաի մութ անցյալից մի քանի դրվագ ներկայացնել».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Հետևելով Հրայր Թովմասյանի դեմ արդարացիորեն հարուցված գործընթացներին և ցանկանալով կատարել իմ քաղաքացիական պարտքը, սույն հաղորդագրությամբ ցանկանում եմ Թովմասյնաի մութ անցյալից մի քանի դրվագ ներկայացնել:

Երկրի նոր ղեկավարության ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Հրայր Թովմասյանը “Ի՞ՆՉ: ՈՐՏԵ՞Ղ: Ե՞ՐԲ” ակումբի անդամ էր և խաղում մի թիմում, որի ավագը ես էի:

Օգտվելով իր պաշտոնական լիազորություններից, ինչպես նաև գործի դնելով իր անմիջական կապերը նախկին ռեժիմի հետ, նա բազմիցս փորձել է ուզուրպացնել իշխանույթունը թիմում և դառնալ թիմի ավագ: Սույն հակասահմանադրական արարքները իմ կողմից կանխվել են, սակայն արդարությունն առ այսօր չի վերականգնվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, թեպետ շուրջ 2 տարի է մեր թիմը հանդես չի գալիս մրցույթներում, ես կարող եմ պնդել, որ չարագործը, առ այսօր ներքուստ չի հրաժարվել այդ մտադրությունից, և ես վստահ եմ, որ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում նա նորից կփորձի զավթել իշխանությունը մեր թիմում:

Միաժամանակ, Հրայր Թովմասյանը, ըստ ամենայնի, հանցավոր պայմանավորվածության արդյունքում իր հոգին գիտելիքի դիմաց վաճառելով սատանային , պարզապես փայլուն էր խաղում, իսկ մի տարի անգամ ճանաչվեց խաղաշրջանի լավագույն խաղացող: Կազմակերպիչներից և հովանավորներից ստանալով համապատասխան նվերները և պարգևները, այդ թվում՝ դրամական, նա իր անձի շուրջ կեղծ դրական տպավորություն ստեղծելու նպատակով հանցավոր սխեմաներով փոխանցել է բարեգործական նպատակներով:

Այսքանով Թովմասյանի հակաիրավական արարքները չեն սահմանափակվել: Ավելորդ չէ նշել, որ նա խաղերի ընթացքում մի քանի անգամ փորձել է ճնշում գործադրել ինձ վրա, թիմի անունից վերջնական պատասխանը ընտրելու ընթացքում, այդ թվում՝գործադրել է ինտելեկտուալ ճնշման եղանակներ, իսկ որոշ հարցերի դեպքում հետին թվով էր հնչեցնում էր ճիշտ պատասխանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չբավարարվելով թիմի ներսում իր պառակտիչ գործունեությամբ, նա խաղերի ընթացքում պարբերաբար վիճաբանության էր բռնվում նաև խաղը վարողի հետ, այսպիսով փորձ անելով զավթել իշխանությունը ողջ հաղորդաշարում, կամ առնվազն՝ տաղավարում:

Վերոհիշյալ դրվագներն հաստատող տեսագրությունները պահպանված են և կարող են լույս սփռել Հրայր Թովմասյանի հանցավոր անցյալի վրա:

Նշված, ինչպես նաև այլ փաստերի ուսումնասիրության համար պատկան մարմիններին առաջարկում եմ ստեղծել հատուկ կարևոր ինտելեկոտւալ հանցագործություններով զբաղվող խումբ:

Պատրաստ եմ համագործակցել նախաքննության հետ:

Հ.Գ. Մոռացա գրել, որ իհարկե այդ ամենն արվում էր Բաբլոյանի լուռ համաձայնությամբ, իսկ Արսեն Բաբայանի մասով թող իրավապահները պարզեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով