«Վտանգված է երկրի ապագան». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր   Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Վտանգված է երկրի ապագան…

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց մի օրինագծի, որով առաջարկվում է ազատականացնել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ Ոստիկանապետի պաշտոններում նշանակումը:
Արդյունքում ստացվում է, որ այս գերկարևոր պաշտոններին կարող են նշանակվել համակարգի հետ կապ չունեցող մարդիկ, որոնք բացարձակապես չեն տիրապետում համակարգին:
Լավ, ու՞ր են տանում երկիրը։
Սա ի՞նչ անպատասխանատու վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգության նկատմամբ…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով