Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան. նա այսօր՝  հոկտեմբերի 1-ին, կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Վլադիմիր Պուտինին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք,որ այսօր`հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով