Վիտալի Բալասանյանին ու Հրայր Թովասյանին քննադատող դիլետանտները գյուղատնտեսական քաղաքականություն մշակող և իրականացնող գերատեսչության անհրաժեշտության խորքային ընկալում դժվար թե ունենան

Շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունն ու Գյուղատնտեսության նախարարության՝ որպես առանձին գործող գերատեսչության լուծարումը չհաշվարկված, հապճեպ, հետևաբար՝ անհասկանալի գործողություն էր: Հարցը միայն ՀՆԱ-ի ընդհանուր հաշվեկշռի մեջ գյուղատնտեսական արտադրանքի ծավալներին չի վերաբերում: Առկա է նաև սննդի կենսաբանական անվտանգությանության խնդիրը, որը ոչ պակաս կարևոր է:

Եթե մոնիտորինգ արվի, կպարզվի, որ Հայաստան ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների գերակշիռ մասը կամ արտադրվում են Հայաստանում, կամ որոշակի նպատակային գյուղատնտեսական քաղաքականության արդյունքում կարելի է ձեռնարկել արտադրության գործընթացը: Ավելին՝ հայրենական արտադրանքը որակի տեսանկյունից կլիներ երաշխավորված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված որոշակի ըմբռնում կա, որովհետև խոսքը վերաբերում է միասնական տնտեական գոտուն, իսկ ինչ վերաբերում է մյուս երկրներից ներմուծվող արտադրանքին՝ սկսած թուրքականից մինչև լեհական, մնում է անհասկանալի և անընդունելի:

Վիտալի Բալասանյանին ու Հրայր Թովասյանին քննադատող դիլետանտները գյուղատնտեսական քաղաքականություն մշակող և իրականացնող գերատեսչության անհրաժեշտության խորքային ընկալում դժվար թե ունենան, հետևաբար ակնկալել, որ այս ուղղությամբ կլինի արդյունավետ ճեղքում, նույնքան անիրատեսական է:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով