Վարչապետի տանգոն և ներդրումների ծավալների նվազումը

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա իրադաձություններից հետո նորաթուխ իշխանությունների բոլոր խոստումների լեյտմոտիվն առաջիկայում սպասվող աննախադեպ հեղափոխական ներդրումներն էին:

Իշխանության եկած քաղաքական ուժի բոլոր ներկայացուցիչներն իրենց սուրբ պարտքն էին համարում գրեթե յուրաքանչյուր ելույթում, անկախ բուն թեմայից, ոջիլի մասին այն հին անեկդոտի նման, խոսքը տանել դեպի ներդրումների աննախադեպ հոսքը, որը դեռ նոր պիտի սկսվեր հեղափոխության շնորհիվ: Այսպես էլ ապրեցինք այս ամիսները՝ սպասելով աննախադեպ և հեղափոխական ներդրումներին, որոնք այդպես էլ չհասան Հայաստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Հայաստանի նոր իշխանության առաջնորդը՝ հասկանալով, որ «веселящий газ» -ի դոզան պետք է բարձր պահել, որպեսզի թավիշածին հու-հու-դմփ զանգվածը շարունակի հրճվանքով նայել իր լայվերը և հավատալ իր շուրթերից հնչող յուրաքանչյուրր բառին, չի հանձնվում և շարունակում է հրապարակել անհասկանալի ծագման և էլ ավելի անհասկանալի իմաստ ունեցող թվերով համեմված ստատուսներ, միաժամանակ չդադարելով ճանապարհորդել աշխարհով մեկ: Եվ զանգվածը ծափ է տալիս: Նույնիսկ այն պարագայում, երբ բացակայում են աննախադեպ, հեղափոխական ներդրումների առկայության որևէ նշաններ՝ տնտեսական աճ, արդյունաբերության ճյուղերի զարգացում, աշխատատեղերի ՌԵԱԼ ավելացում կամ աշխատավարձերի բարձրացում (չհաշված պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձերի չհիմնավորված բարձրացումներն ու պարգևատրումները):

Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի նոր իշխանությունները ինչ որ մի էտապի վրա իրենց ամբոխահաժո գործելաոճից և դեկլարատիվ հայտարարություններից անցնեն իրական գործողությունների և միջոցներ ձեռնարկեին Հայաստանը ներդրողների համար նախկինից ավելի գրավիչ երկիր դարձնելու համար: Բայց ավաղ, դա նույնպես չենք տեսնում: Ավելին, երբ ընդդիմությունը, իսկ ավելի կոնկրետ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս ներդրումներին նպաստող «մեկ պատուհանի» սկզբունքով ներդրողների համար պարզեցված համակարգ ներդնելու մասին նախագծերով, Ազգային ժողովը դրանք մերժում է:

Այդ հարցին անդրադարձել է իր խոսքի մեջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ասելով հետևյալը. «…Միտքը, միշտ Կառավարությունն ասել է, որ շատ լավն է, բայց, ըստ երևույթին, իրենքեն ուզում բերեն: Թե ինչի՞ են իրենք ուզում, երբ կբերեն, ոնց կանեն… էն պայմաններում, եթե երկրում շատ ներդրումեր լինեյին մեծածավալ, ես երբեք չէի նախաձեռնի, բայց հասկանալով, որ միջինից էլ ցածր է ներդրումների ծավալը և որևէ հեղափոխական բնույթ չունի այդ ներդրումների ծավալը, բերեցինք նախաձեռնեցինք, որը որ անհասկանալի պատճառներով… Ասենք, ինվեստորը պետք է գնա մեկ կետ, մի պետական կառավարման մարմին, և իր բոլոր խնդիրները այնտեղ ինչ որ ժամկետներում պիտի լուծվեն: Ուզում եք մերժել, խնդրեմ, մերժեք, բայց դա պետք է լինի օրենքով, այսինքն դա պետք է լինի ինստիտուցիոնալ լուծում, այսինքն, ինստիտւոտը պետք է աշխատի, ոչ թե չինովնիկի հետ զրույքը, ակմ ինչ որ ուզենալ-չուզենալը, կամ կարողա այդ չինովնիկե այդ պահին այդ ծրագրի առանձնահատկություններից չի հասկանում, այդտեղ պետք է պետական փորձաքննություն և այլն, այդ բոլոր բաները պետք է պատշաճ, ոնց որ ամբողջ աշխարհում կա, դա հեծանիվ չէ…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է սա, եթե ոչ դիտավորություն:

Այսպիսի գործելաոճը երբեք չի նպաստի ներդրումների այն աննախադեպ հոսքին, որը ներկայացվում էր Հայաստանի նոր իշխանությունների ամբիցիոզ ծրագրերում, և որին բոլորս սխասում էինք: Ըստ էության իրական ուղղակի օտարերկրյա ներդրումներ գրեթե չկան: Անդրադառնում եմ ուղղակի ներդրումներին, քանի որ դրանք են հենց նպաստում տնտեսական աճի ձևավորմանը, այլ ոչ թե տարբեր արժեթղթերի պորտֆելների մեջ արված անուղղակի ներդրումները: Մեր երկրին անհրաժեշտ են դեպի տնտեսության իրական ճյուղեր ուղղված ներդրումներ, այսինքն՝ դեպի արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն: Սրանք են այն ոլորտները, որոնք ներդրումների առկայության դեպքում կապահովեն այդ ոլորտներում աշխատող յուրաքանչյուր մարդու բարեկեցության մակարդակի բարձրացումը:

Ի վերջո, սա պետք է լինի իշխանության իրական նպատակը:

Իհարկե, վարչապետի պաշտոնը զբաղեցնող լրագրողի համար շատ հաճելի է զանազան օտարերկրյա շրջագայությունների ժամանակ հայտարարել, որ Հայաստանը տարածաշրջանում պիտի դառնա, օրինակ՝ ՏՏ ոլորտի առաջատար, բայց եկեք իջնենք երկնքից և հասկանանք, որ մեր երկրում բացի ՏՏ ոլորտի մասնագետներից կա նաև մի ստվար զանգված, որը աշխատում է տնտեսության իրական սեկտորում, կան մարդիկ, ովքեր հող են մշակում, բարիք ստեղծում, որպեսզի ՏՏ ոլորտի մասնագետները կարողանան իրենց համակարգիչների դեմ նստած սովից չմեռնեն և ուտեն հայրենական գյուղամթերք, կարողանան հայրենական շինարարների ձեռքերով կառուցված շենքերում բնակարաններ գնեն և այլն:

Հենց այդ մարդկանց կյանքի որակի բարձրացումը պիտի լինի Հայաստանի նոր իշխանությունների համար մեկ գերխնդիրը: Իսկ այդ գերխնդիրը լուծելու համար անրաժեշտ են ներդրումներ, որոնք մեզ խոստացել էին, բայց որոնք մենք մինչ օրս չենք տեսնում և չկան նաև օբյեկտիվ նախադրյալներ մոտ ապագայում ներդրումների աննախադեպ, հեղափոխական աճ ակնկալելու համար: Իսկ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը շարունակում է շրջագայությունները՝ թե օտարերկրյա ափերում և թե մեր հայրենիքում:

Այստեղ դարձյալ ուզում եմ մեջբերել Միքայել Մելքումյանի խոսքերը՝ «… վերջին ցուցանիշները, ցավոք սրտի, Հայաստանում ներդրումների, որովհետև աճը պետք է լինի ներդրումների հաշվին, դա հունվար-հունիս ամիսներն են 2019 թվականի, նախորդ՝ 2018 թվականի հունվար-հունիսի նկատմամբ, ցավոք սրտի պետք է ասեմ, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները իրական հատվածում, ես պատահաբար չբերեցի արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, դա տնտեսության իրական հատվածն է: Պատկերացրեք, թվեր եմ ասելու, չզարմանաք՝ 18 թվի հունվար-հունիսը, սրանք պաշտոնական թվեր են վիճակագրական կոմիտեի, 38 միլիարդ դրամից ընդամենը, իջել է և դարձել է գիտեք, ինչքա՞ն՝ 7,8 միլիարդ դրամ…»:

Ըստ Մելքումյանի, սա ամենամտահոգիչն է և ներդրումների այս կրճատվող ծավալները ապացուցում են, որ հեղափոխական աճ ունենալու ակնկալիքները, այն ամբիցիաները և տնտեսական հեղափոխությունը անհնար են: Ամփոփելով արձանագրենք, որ չնայած այն բոլոր պայմանավորվածություններին, որոնք վարչապետը և Կառավարության այլ ներկայացուցիչները իբր ձեռք են բերել իրենք բազմաթիվ թանկարժեք օտարերկրյա վոյաժների ժամանակ, աննախադեպ հեղափոխական ներդրումներ այնպես էլ չգրանցվեցին:

Իսկ վարչապետը՝ անհոգ և երջանիկ, պարում է իր տանգոն Վանաձորի հրապարակում…

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով