Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում արտերկրից 50 000 այլասերվածների հոսք է սպասվում

Փաշինյանական իշխանությունը մի նոր Ավարայր է պարտադրում մեզ

Ստամբուլյան կոնվենցիայի 60-րդ հոդվածով կոնվենցիան վավերացրած, ընդունած երկիրը պարտավորվում է ապաստան տրամադրել տարբեր երկրներից սեռական կողմնորոշման հիմքով հալածյալներին (նկատենք, որ դեռ մինչև այդ Կուբայից և այլ երկրներից մի քանի տասնյակ այլասերվածներ արդեն եկել, լցվել են Հայաստան)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշելով այս մասին, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը LIVEnews.am-ի տաղավարում ասաց․ «Մենք ներքին տեղեկատվություն ունենք, որ նախնական թիվը, որը դրված է Հայաստանի Հանրապետության վրա, 50 000-ն է, փաստաթուղթը վավերացնելուց հետո մենք պարտավորվում ենք 50 000 հոգու ապաստան տրամադրել Հայաստանի Հանրապետությունում»։ 2019թ․ հոկտեմբերի 25-ին լրացավ Հայաստանում տրանսվեստիտների, արվամոլների, իգացողների (լեսբուհիների) և ուրիշ այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ «Կամք» նախաձեռնության սկսած ստորագրահավաքի 100-րդ օրը։ Վահագն Չախալյանի տեղեկացմամբ, արդեն ավելի քան հիսուն հազար ստորագրություն են հավաքել, ընդ որում, իրենց աշխատանքը ոչ թե ավարտվում, այլ դեռ նոր է սկսվում։ «Շատ հաճախ ես Ստամբուլյան կոնվենցիան, որպեսզի մի բառով ամփոփեմ, ասում եմ՝ դավանափոխության փաստաթուղթ,- նկատի ունենալով քրիստոնեության, մեր ազգային բարոյական արժեքների, ավանդույթների, ընտանիքի մոդելի դեմ այդ փաստաթղթի վավերացման դեպքում իրականացվելիք ոտնձգությունը, ասաց Վահագն Չախալյանը։- Մենք այս փաստաթուղթը համարում ենք դավանափոխության փաստաթուղթ, և միանշանակ հավատացած ենք՝ Աստված ոչ անի, եթե այս փաստաթուղթը վավերացվի, հայկական պետականությունը կորցնելն ընդամենը տարիների հարց է, այս փաստաթուղթն ընդունելուց մի քանի տարի հետո մենք մեր պետականությունը վերջնականապես կկորցնենք, որը մեզ համար անընդունելի է»։

Հիշյալ նախաձեռնության հիմնադրի հավաստմամբ, իրենք ստորագրահավաքի ընթացքում համոզվել են, որ ՀՀ բնակչության ավելի քան 99 տոկոսը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ինչը նշանակում է, որ իշխանություններն այն կարող են վավերացնել միայն ժողովրդական պահանջին դեմ գնալով։

Մանրամասն`Live News-ի տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով