«Սորոսի ծռեր» ջոկատի անդամները շուտով կլինեն ՍԴ-ի դեմ պայքարի առաջին գծում.Ռոբերտ Մելքոնյան

Պետականության, Սահմանադրական կարգի նկատմամբ ահաբեկչություն իրականացրած, մարդասպանների զինյալ «Սորոսի ծռեր» ջոկատի անդամները շուտով կլինեն ՍԴ-ի դեմ պայքարի առաջին գծում, կլինեն այդ պայքարի առաջամարտիկներից:

Այս ահաբեկիչ մարդասպանները ազատության մեջ են իշխող վարչակազմի թեթև ձեռքով, ակտիվորեն լծվել են քաղաքական գործընթացներին և արդեն օգտագործվում են լիարժեք՝ մինչև օգտագործելուց հետո դեն նետելը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սորոսի ծռերը» որոշել են ակտիվանալ և թիրախավորել հենց Սահմանադրական դատարանը և նրա շուրջ ընթացող գործընթացները: Այդ նպատակով հաճախացել է նրանց սորոսական առաջնորդի՝ Գարեգին Չուգասզյանի գաղտնի գիշերային հանդիպումները Փաշինյանի հետ, և բացառված չէ ցույցերի, պիկետների, շրջափակումների, մինի հանրահավաքների կազմակերպումը ՍԴ-ի մոտ:

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով