«Սորոսի ծռեր» ահաբեկչական մարդասպանները, պետականության, ոստիկանական ստորաբաժանման վրա հարձակում գործած զինյալներն են փարիսեցիություն անում և ցնցվում ոստիկանի սպանության դեպքի կապակցությամբ

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է

Երբ տարիներ շարունակ ոստիկանությանը վարկաբեկող, կազմաքանդող և նրա գործունեությունն ու կառույցները թուլացնող «Բաց հասարակության հիմնադրամների» ՝ Սորոսի հայաստանյան գրասենյակից սնվողներն ու «Սորոսի ծռեր» ահաբեկչական մարդասպանները, պետականության, ոստիկանական ստորաբաժանման վրա հարձակում գործած զինյալներն են փարիսեցիություն անում և ցնցվում ոստիկանի սպանության դեպքի կապակցությամբ կամ ցավակցում, ապա դա խոսում է ՀՀ-ում ծաղկող ցինիզմի, երկերսանիության, դերասանության, հասարակության և պետական մտածողության ձևախեղման, դեգրադացիայի մասին:

Իսկ այս իշխանությունները չարեցին այն ինչ պետք է անեին.
խստորեն պատժել ահաբեկիչ մարդասպաններին, որն էլ հանգեցրեց այս ամենաթողությանն ու բեզպրեդելի իրավիճակին:

Իսկ պետական պաշտոնյաներն ու քաղաքական իշխող ուժի անդամներն աշխատելու, պետության առջև ծառացած բարդ, լուրջ ու կարևոր խնդիրներին լուծում տալու փոխարեն, միայն ու միայն զբաղված են նախկիններին քարկոծելու, դատավարությունների ու ամբոխահաճո շոուների կազմակերպմամբ: Այդ գործին լծելով ողջ իրավապահ համակարգը, կտրելով նրանց իրենց բուն պարտականությունների կատարումից…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով