Սորոսականները ծրագրավորել են ինձ վրա «հարձակում» գործել․ Մարինա Խաչատրյան

Հասարակական գործիչ, բժիշկ  Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ երեկոյան նամակ ստացա, որ սորոսականները ծրագրավորել են ինձ վրա «հարձակում» գործել։

Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերվում է սորոսականներին, ապա կարծում եմ, որ նրանց որոշումը պայմանավորված է իմ հասարակական գործունեությամբ, մասնավորապես վերջերս Տիկնիկային Թատրոնում նաև իմ ջանքերով սատանիստական համերգը կանխելու հանգամանքով։ Հիմա նրանք նախատեսում են նույն մանկական թատրոնում անցկացնել համասեռամոլների կողմից շատ սիրված շոու, որը նույնպես պետք է թույլ չտանք։

Բոլորս հիշում ենք, որ Տիկնիկային Թատրոնը ղեկավարում է հայտնի սորոսական, Սորոսի գրասենյակի նախագահների խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը։

Ինձ տեղեկացնող մարդը հավանաբար ինձ լավ չի ճանաչում ու չգիտի, որ ես փախչող տեսակ չեմ` ոչ հարցերից, ոչ ասուլիսներից, ոչ էլ առավել ևս կռվի դաշտից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Պատերազմի դաշտից հայը երբեք չի փախչում։ Նա կամ ոչնչացնում է թշնամուն, կամ, գնալով անձնազոհության, նռնակով պայթեցնում իր վրա հարձակվող ոհմակին` Հանուն Հայաստանի Հանրապետության։

Հ.Գ. 2 Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դուք արդեն գիտեք, որ դա սորոսականների ղեկավարներ Լարիսա Մինասյանի և Ռուբեն Բաբայանի ձեռքի գործն է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով