Սոռոսի վաստակները կոնկրետ հանձնարարական են ստացել՝ իրար հերթ չտալով փչացնել հայրենիք ստեղծած, հայրենիք պահած, կռված տղերքի կերպարը

«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր  Հովհաննես Հարությունյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախ ասեմ, որ հերոսներին չեն փնտրում, հերեսներն իրենք են իրենց ապրած կյանքով, անցած ճանապարհով և կատարած սխրանքներով հերոսանում….Չնայած ձեր համար նորմալ ա փնտրելը, որովհետև սովոր եք փնտրել կերպարներ, ում վրա սոռոսի փողերը դնելով <<հերոս>> կսարքեք:

Ակնհայտ ա չէ արդեն, որ սոռոսի վաստակները կոնկրետ հանձնարարական են ստացել՝ իրար հերթ չտալով փչացնել հայրենիք ստեղծած, հայրենիք պահած, կռված տղերքի կերպարը, որը փորձում են դոմինոյի էֆեկտով տարածել բոլոր իրական հայրենասերների վրա:

Հա, իհարկե, ձեզ պետք չեն իրական հերոսներ, որովհետև նրանք ունակ են համախմբելու. ձեզ պետք չէ իրական հայրենասրության շուրջ համախմբում, որովհետև ամբողջ աշխարհին է հայտնի սոռոսի գործելաոճը՝ ՊԱՌԱԿՏՈՒՄ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակամայից մի դեպք հիշեցի, երբ անկախության մարաթոնի ժամանակ Եղեգնաձորում էինք, այնտեղ հանդիպեցինք իրական ազատամարտիկի, իրական հայրենասեր մի մարդու՝ Սամվել Մինասյանին. իրենց տանը` թեյի սեղանի շուրջ, զրույցի ժամանակ Սամվելը մի հետաքրքիր միտք ասեց. <<Գիտեք՝ յուրաքանչյուր հայի արյան մեջ մեծ հայրենասիրություն կա, ուղղակի պետք է ճիշտ ուղղությամբ արթնացնել այդ հայրենասիրությունը>>:

Ես վստահ եմ, որ այս ազգադավներին չի հաջողվելու իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:
Հ.Գ. Իսկ թե որն է այդ խնդիրը և ում կողմից է դրված` թողնում եմ ձեր հետևությանը…
Հ.Հ.Գ. Խնդրում եմ վերլուծելուց ուսումնասիրե՛ք իրական փաստերը, լա՛վ ուսումնասիրեք, հետո նոր կարծիք կազմեք…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով