ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻԱՑԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ինչպես հայտնի է, երեկ մի շարք քաղաքական ու մշակութային գործիչներ հանդես եկան հայտարարությամբ, որով դատապարտեցին Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդումները, ինչպես նաեւ նախազգուշացրին, որ երկիրը գնում է դեպի կործանում: Այսօր հայտարարության տակ իր ստորագրությունը դրեց նաեւ «Սահմանադրական իրավունք միության» նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Իրավունքի հետ զրույցում ՍԻՄ նախագահը նշեց, որ «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ ներկայիս իշխանությունները ապօրինի բռնազավթել են ՀՀ-ում իշխանությունը եւ կատարում են հակասահմանադրական հանցանքներ: Այդ թվում` քաղաքական հետապնդումներ են սանձազերծել  Ռոբերտ Քոչարյանի եւ մի շարք այլ պետական-քաղաքական, զինվորական գործիչների հանդեպ: Բազմիցս նշել ենք, որ նորօրյա իշխանությունների գործողությունները վտանգում են մեր ազգային արժեհամակարգը, Արցախը, անվտագությունը եւ անգամ իսկ պետականությունը: Այնպես որ, այն, ինչ ասված է երեկվա հայտարարության մեջ, ներկայացնում ենք մեկուկես տարի շարունակ, սակայն կարեւոր է, որ այս անգամ դա ասվում է համախմբված տարբեր քաղաքական ուժերի, մշակութային գործիչների, իրենց ոլորտներում անուրանալի նվաճումներ ունեցող մարդկանց հետ միասին: Նիկոլը պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի էլիտան այլեւս չի պատրաստվում լռելյայն դիտել եւ ենթարկվել իր եւ իր խայտառակ թիմակիցների հանցագործությունները եւ ապօրինությունները: Նա պետք է կանգ առնի»: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով