Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը 2 տողանոց կենսագրություն ունեցող քայլող պատգամավորների շրջանում նյարդային ջղաձգումներ է առաջացրել

Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը 2 տողանոց կենսագրություն ունեցող քայլող պատգամավորների շրջանում նյարդային ջղաձգումներ է առաջացրել:

Օրինակ Արեն Մկրտչյանը գրում է, թե Սարգսյանը քաղաքական հետմահու մկանային կծկումների մեջ է: Լավ, եթե իրոք այդպես է, ապա ինչու՞ է ինքը այդքան ազդվել քաղաքական մահ տարած գործչի հարցազրույցից, որ էմոցիոնալ ձևով անդրադառնաւոմ է: Եվ վերջապես, ինչու՞ Սարգսյանի մեկ խոսքը բոլորին խառնում է իրար, իսկ լռությունը՝ լարված պահում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հենց ձեր այսպիսի էմոցիոնալ պոռթկումներով մատնում եք ձեզ, իմ քայլող բարեկամներ, խոսում եք ուրիշների քաղաքական մահվան մասին, բայց ինքներդ դեռ նույնիսկ քաղաքականապես չեք ծնվել:

Ու ստիպված եմ նորից կրկնել՝ Սերժ Սարգսյանը լուրջ ճանապարհ անցած գործիչ է, իսկ Արեն Մկրտչյանը, ինչպես և իրենց խմբակցության պատգամավորների զգալի մասը նույնիսկ 3 ձայն չէին կարողանա հավաքել, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը: Քաղաքական գործիչների ցանկում ձեր անունները այսօր գրված են միմիայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով