Սերժ Սարգսյանի այցն Ամարաս և «Լույս» հիմնադրամի կողմից վերականգնվող վանք կարծում եմ զգուշացում էին,որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

Սերժ Սարգսյանի այցն Ամարաս և «Լույս» հիմնադրամի կողմից վերականգնվող վանք կարծում եմ զգուշացում էին,որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:Ամարասը սիմվոլ է,մեր ազգային գիտության և լուսավորության հնադարյա օջախ:
Սերժ Սարգսյանը քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում:

Ո՞նց կարելի է նույիսկ պատկերացնել,որ Ամարասը կարող է չլինել հայերինը:Ո՞նց կարող են հայերը չլսել վանքի զանգերի ձայնը և չաղոթել այդ սուրբ վայրում:
Բացառված է այն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում,ինչպես և մեր հայրերի և եղբայրների արյունով ազատագրված Արցախի հողերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ Ամարասի վանքը հիմնադել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբներում:Այնտեղ է սուրբ Գրիգորիոսի դամբարանը:
5-րդ դարում Արցախում Մաշտոցը բացում է առաջին դպրոցը հենց Ամարասում:
821թ վանքը գրավում են արաբները,
1293թ մոնղոլ-թաթարները `1387թ Լենկթեմուրը:
1832–47 թթ՝ ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն:
Այն վերականգնվել է միայն 1858թ շուշեցիների օժանդակությամբ և այսօր «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ :

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով