«Սասնա ծռերը» «բրոնյա» արել Ազատության հրապարակը. «թեժ աշունը» չեղարկվե՞լ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել հոկտեմբերի 1-19-ը Ազատության հրապարակում հավաքներ, ապա Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի-Նալբանդյան փողոցներ-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անելու համար:

Այսօր հոկտեմբերի 17-ն է, բայց որեւէ հանրահավաք կամ երթ չի անցկացվել։ Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը, բայց ոչ մի հավաք չի անցկացրել՝ փորձեցինք պարզել Լուսինյանից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչո՞ւ, կարծում էիք, որ անպայման պիտի լինե՞ր»,- հարցին հարցով պատասխանեց նա։

Եթե դիմել եք, ուրեմն նման ծրագիր ունեիք։ «Այսինքն՝ կարգը ո՞նց է, պետք է տարածքը զբաղեցնել՝ ելնելով իրավիճակից։ Որ ասում էին թեժ աշուն, հո իզուր չէի՞ն ասում»,- փակագծերը բացեց Լուսինյանը։

Նշանակում է՝ թեժ աշնան համա՞ր էիք «բրոնյա» արել հրապարակը։ «Հա, բայց իմ անունից պաշտոնապես ոչինչ չգրեք, զանգեք մեր մամուլի խոսնակին։ Ես չեմ մեկնաբանում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով