«Սահմանադրության երաշխավորը և պահապանը ճակատագրի բերումով այսօր Հրայր Թովմասյանն է».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է.

«Սահմանադրության երաշխավորը և պահապանը ճակատագրի բերումով այսօր Հրայր Թովմասյանն է:
Նրանից շատ բան է կախված,բայց մեզանից յուրաքանչյուրիցս էլ է կախված,թե ինպիսի պետություն կդառնա Հայաստանը,մեզ այլևս պետք կլինի Սահմանադրությոնը,թե մենք կապրենք մի երկրում,որտեղ մի անձի որոշումները բարձր կդասվեն մայր օրենքից:Ճգնաժամը գնալով խորանում է,հասարակությունը պառակտվում:

Սիրո և հանդուրժողականության,ոչ բռնի քարոզարշավն ավարտված է,մտնում ենք ավտորիտարիզմի և անհանդուրժողականության,կարծիքի սահմանափակման և այլախոհության դատապարտման փուլ,ինչը արվում է արդեն բացահայտ և լկտի մեթոդներով:
Ասել եմ էլի կասեմ,հաջորդը ԶԼՄ-ները և քաղաքական կազմակերպություններն են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով