«Պարոն ոստիկանապե՛տ․ մի հարց ունեմ ձեզ տալու եւ առաջ քաշելու այս թեզը».Իրինա Դանիելյան

Իրինա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է.

-Նիկոլ Փաշինյանի եւ տեռորիստ Ծռերի հանդիպումը, դրա հետեւանքները, Ժ/Պ ոստիկանապետի հայտարարությունը, կփորձեմ մանրամասնել հետեւանքները։

Երբ մեկ ամիս առաջ վարչապետի պաշտոնը բռնազավթած Նիկոլ Փաշինյանը հանդիպեց «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավարների հետ, մենք մանրամասնեցինք՝ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս հանդիպումը, հանցագործները ոնց կվերաբերվեն ՀՀ պետականությանը (մեր ոստիկանության աշխատակիցներին):

Այսօր առավոտյան, ՀՀ ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «ոստիկանության վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, եւ խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այսկերպ կամ որեւէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն ոստիկանապե՛տ․ մի հարց ունեմ ձեզ տալու եւ առաջ քաշելու այս թեզը, համոզված եմ կհամաձայնեք այս թեզի հետ՝

-Դո՞ւք էլ եք համաձայն, որ «Սասնա ծռեր» խմբավորումը տեռորիստական ակտ է իրականացրել ՀՀ-ի դեմ, դո՞ւք էլ եք ինձ հետ համաձայն, որ ՀՀ վարչապետը եւ ՀՀ կառավարությունը գործարքի են գնում տեռորիստական կազմակերպության եւ տեռորիստական ակտ կատարած մարդկանց հետ, որի անդամները հարձակվել են ՊՊԾ գնդի վրա եւ սպանել են 3 ոստիկանի»: Դու՞ք էլ եք ինձ հետ համաձայն, որ եթե, այդպես շարունակվի, շատ շուտով ականատես կլինենք մեր պետության վախճանին։

Հետգրություն․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավակցում եմ սպանված ոստիկանի հարազատներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով