Պատիժը չի ուշանա. Փաշինյանը երկար ժամանակ «ատամ» ունի Ծառուկյանի վրա.«Իրատես»

«ԲՀԿ-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը չմասնակցելը կարող է թանկ նստել այդ քաղաքական ուժի ղեկավարի վրա։

Կառավարության աղբյուրները փոխանցում են, որ առանց այն էլ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ «ատամ» ունի Ծառուկյանի վրա եւ հարմար պահի է սպասում, որ նրան ոչ միայն հեռացնի քաղաքականությունից (սա Փաշինյանի գլխավոր խնդիրներից մեկն է), այլեւ բիզնեսները նշանառության տակ դնի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շուտով, ինչպես վստահեցնում են կառավարությունից, Գագիկ Ծառուկյանին կարող են այցելել ոչ միայն ՊԵԿ-ի (որոնց առնչությամբ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, թե իր բիզնեսները հա էլ ստուգում են), այլեւ ԱԱԾ-ի աշխատակիցները։

Ուշագրավ է, որ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու ժամանակ էլ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, սակայն ինչպես երեւում է, նախորդները դրա համար չեն «պատժել» նրան, իսկ «նոր» Հայաստանում ամեն ինչ այլ է»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով