«Չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու».Աննա Մկրտչյանը`Քրիստինե Պողոսյանին

Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի Kristine Poghosyan անսպառ ցանկությունը գնահատել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի Arpine Hovhannisyan աշխատանքը գովելի է, եթե իհարկե այդ ցանկությունը զուգորդվեր տրամաբանական և մասնագիտական որակներով պայմանավորված եզրակացություններով: Օրինակ՝ Ձեր կողմից մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում գտած թերությունները անհրաժեշտ էր դիտարկել ժամանակագրական և քայլերի հաջորդականության ամբողջության մեջ: Եվ միգուցե սկզբից տեղեկանալ նախարար Արփինե Հովհաննիսյանի օրոք վերը նշված օրենսգրքի ճակատագրին: Գիտե՞ք, որ նախարար Արփինե Հովհաննիսյանն ուղարկել էր Ազգային ժողով Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը: Հաջորդ նախարարները, այդ թվում Ձեր իշխանության նախարարները հետ են կանչել Ազգային ժողովից, արդյունքում արհեստական ձգձգելով դրա ընդունումը:

Հետևաբար, Ձեր հարուստ բառապաշարը խնդրում եմ օգտագործել նաև ներկայիս արդարադատության նախարարի հասցեին, սկսած ամենաաշխատասերը լինելուց և ավարտած աչքաթող արած օրենքների մասով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած կարծում եմ, մինչև օրենքներին և արդարադատության նախարարի մասին հատկանիշներ շռայլելը ձեր իշխանությունը լավ կանի անդրադարձ կատարի արդարության ու արդարադատության բարձիթողի վիճակին, որը ի դեպ բացարձակապես իշխող ուժի ձեռքբերումն է, հետևաբար նաև Ձեր ձեռքբերումը տիկին Պողոսյան:

Եվ տիկին Պողոսյան խնդրում եմ, աչքաթող մի արեք այն հանգամանքը, որ իշխող քաղաքական վերնախավի համար այդքան կարևոր խնդիրները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, ազդարարման համակարգի ներդնումը, նախարար Արփինե Հովհաննիսյանի ջանքերն են: Ու կարծես այդ ջանքերին ոչինչ չեք կարողանում հակադրել: Քանի որ օրենքի փոփոխությունները կատարել եք հենց իր ներկայացրած օրենքի հենքի վրա, փոխել եք ընդամենը մի բան՝ այն որակապես և իրավական տեսանկյուններից նսեմացրել եք:

Հ.Գ. չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով