«Ուրեմն լսեք,դուք այնքան կույր եք հոգով ,որքան ձեր միտքն է կույր».Աննա Սահակյան

Սերժ Սարգսյանն իր մարդ տեսակով համբերատար է և անտեսում է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները,բայց դա դեռ չի նշանակում,որ ոմանք կարող են շարունակ վայրահաչել։

Ի՞նչ ունեք արած այս երկրի համար,որ երրորդ նախագահը չի արել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես իր մարտական անցյալը մի կողմ եմ դնում։Հաստատ ձեր շարքերում չունեք մեկը,ով կկարողանար Սերժ Սարգսյանի անցած ճանապարհն անցնել։Վերջերս հաճախ եմ լինում տարբեր մարզերում։Իր նախաձեռնած ,ֆինանսավորած ,կառուցած շինությունները՝ զորամասեր,գործարաններ,դպրոցներ,մանկապարտեզներ,մշակույթի և սպորտի կենտրոններ,որ այսօր նորեկներով եկել եք և ամեն գործ ձեզ եք վերագրում։Հայաստանն անկախությունից սկսած չորս նախագահ է ունեցել,բայց միայն Սերժ Սարգսյանի օրոք է կառուցվել ոռոգման և խմելու ջրագծեր,միայն իր օրեք են գազաֆիկացվել սահմանամերձ համայնքները։Ի՞նչ ունեք արած դուք,որ չի արել Սերժ Սարգսյանը։Փաստորեն դուք այնքան եք սրտացավ այս երկրի համար,որ քնից զարթնեցիք ու հիշեցիք երրորդ նախագահին։Հիշեցիք,որ ինքը ոչինչ չի արել,այլ թալանել է,բանակին անտեսել է,ապրիլյան կռվի ժամանակ պարապ է եղել և որոշել է գործուղվել՞։

Ուրեմն լսեք,դուք այնքան կույր եք հոգով ,որքան ձեր միտքն է կույր։Մի պղտորեք մարդկանց հոգիները և մի փորձեք նրանց ուղեղը լցնել դատարկաբանությամբ։Սերժ Սարգսյանն այնքան բան է արել բանակի համար,այնքան սեր է տվել հայ զինվորին ու սպային,որ տարածաշրջամում բոլորը հայոց բանակի մարտունակությունից են խոսում։Ապրիլյան դեպքերի հետ կապված ոչ մի բարոյական իրավունք չունեք չարախոսելու նախագահի մասին։Նա ինքը հենց այնպես չի գործուղվել,երբեք առանց պատճառի չի բացակայել երկրից։Դա ի՞նչ թեմա է,որ դրել եք քննարկման։Ձեզ չի հաջողվի ընկճել հերոսին։Սարը միշտ սար է մնում,նույն հպարտ ու վեհ սարը։Ձեր նետած քարերը հետ են գալու ձեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով