Ո՞րտեղ է Նիկոլ Փաշինյանի ականջակալը.Հայկ Կիսեբլյան

Ո՞րտեղ է Նիկոլ Փաշինյանի ականջակալը

ՀՀ Ազգային Ժողովի դահլիճում, բոլոր պատգամավորներն ունեն ԱԺ բարձրախոսների ներքին ցանցին միացված ականջակալներ, որոնք սակայն նախատեսված են լսողության խնդիրներ ունեցողների համար: Այն ինչ որ հնչում է այդ ականջակալներով՝ սովորական լսողություն ունեցող անձն ԱԺ դահլիճում կարող է լսել նաև առանց ականջակալների: Գրեթե ոչ մեկ, այդ ականջակալից ԱԺ-ում չի օգտվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2012 թվականի մայիսի 6-ին, ՀԱԿ դարձած նախկին ՀՀՇ-ի համամասնական ընտրացուցակով պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը, մինչև 2018-ի իր վարչապետ դառնալու օրերը ևս, ԱԺ դահլիճում կրում էր այդ ականջակալից: Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչի համար:
Որքանով որ մեզ է հայտնի՝ Նիկոլ Փաշինյանը լսողության հետ կապված խնդիրներ չուներ, վարչապետ դառնալուց հետո էլ, վիրահատության չի ենթարկվել, այնինչ ականջակալ կրելը դադարել է:

Մի խոսքով հետաքրքիր է ու՞ր կորավ այդ առեղծվածային ականջակալը: Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ…

Հայկ Կիսեբլյանի ֆեսյբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով