Շիրակի մարզում. Գյումրիում դպրոցի բակից գողացել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել Գյումրիի բնակիչ Սամվել Հ-ից, ով հայտնել է, որ Գյումրի քաղաքի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցի բակում հայտնաբերվել է Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին:

Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 6-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ դպրոցից հափշտակել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին և մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար գողին կամ գողերին, մեկ օր անց դպրոցի տնտեսվարը բակում հայտնաբերել է կիսանդրին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով