«Նույն հիմքով այլևս դիմել չեն կարող». Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վերջին 7 օրվա ընթացքում հանրությունը շունչը պահած սպասում էր Սահմանադրական դատարանին՝ վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր. Թովմասյանին հեռացնելու պահանջով, թ՞ ոչ։ ՍԴ-ն մերժեց։ Սա, անշուշտ, իշխանությունների համար սպասելի տարբերակ էր, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռ խորհրդարանում ասել էր, որ ունեն այլ պահուստային տարբերակներ, երեկ էլ մի շարք իմքայլականներ խորհրդավոր խոսում էին այլ տարբերակների մասին։

«Հրապարակի» հետ զրույցում ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ չի կարող նշել մերժման հիմքը, հույս ունի, որ վաղը որոշումը կհրապարակվի, հանրությունը կտեղեկանա «բոլոր հիմքերին» ու տրված իրավական լուծումներին։ Ալվինա Գյուլումյանը մեկ հարցի համաձայնեց պատասխանել՝ արդյոք այս որոշումով հարցը փակվա՞ծ է։

«Այո,- ասաց Գյուլումյանն ու ավելացրեց։ -Նույն հիմքով այլեւս դիմել չեն կարող»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ այլ սցենարների մասին հարցին էլ՝ ՍԴ անդամն ասաց.

«Միգուցե այլ հիմքեր ունեն, ես չեմ կարող ասել: Եվ ամբողջ օրը ՍԴ բոլոր անդամներին զանգահարելուց հետո, որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ քաղաքային հեռախոսին պատասխանեց Վահե Գրիգորյանը։

Հարցին, թե իրեն հայտնի՞ են մերժման հիմքերը, ասաց՝ ոչ։ Ինչպե՞ս կմեկնաբանի, չի մեկնաբանի։

Միայն մեկ հարցի, թե ինչու է ՍԴ նիստերը բոյկոտող Գրիգորյանը ստանում աշխատավարձ եւ օգտվում ծառայողական մեքենայից, նա արձագանքեց՝ ես ծառայողական մեքենա չունեմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով