«Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը».Լիլիթ Հովակիմյան

Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը

Ինչքան էլ ծախու պալատական գրչակները զոռ տան իրենց ուղեղներին՝ ժողովրդի ճոխացնելու և հորինելու մեթոդին չեն հասնի, ուստի և երթուղային տրանսպորտի մեջ այնպիսի պատմություններ կլսեք, որ չեք լսի ոչ ռադիոյով, ոչ հեռուստատեսությամբ, ոչ էլ ամենաընդդիմադիր լրատվամիջոցով: Անդրադառնանք դրանցից 2-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՄԻՖ ՀԱՄԱՐ 1. Ասում են, որ օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը հերթով զանգել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին և ասել, որ քանի որ մենք պետք է հավասարեցնենք մաքսերը՝ ուրեմն պիտի այնպես անենք, որ ապրանքների գները ևս հավասարվեն, օրինակ՝ գազի գինը, ի՞նչու պիտի մենք ավելի բարձր վճարենք քան մյուսները …: Այդտեղ սակայն Նիկոլ Փաշինյանին է զանգել Վլադիմիր Պուտինը և խնդրել, որ իրեն նույնպես թողնեն մասնակցել, գազի գնի մասին այդ քննարկմանը, սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է, ասելով. «դա քո գործը չէ, մենք մեր մեջ կարանք քննարկենք ու որոշենք առանց քեզ: Դու ո՞վ ես, որ առանց քեզ կչարողանանք որոշում կայացնել»:
Սա ֆանտաստիկայի ժանրին պատկանող միֆ է, որին կարող են հավատալ միայն անկիրթ և դյուրահավատ անձինք: Իրականում, ոչ մեկ չի կարող էժանացնել գազն առանց Ռուսաստանի…:

ՄԻՖ ՀԱՄԱՐ 2. Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բոլոր ղեկավարներին դիմավորել է օդանավակայանում, այնինչ Վլադիմիլր Պուտինին դիմավորել է «իրեն ծանր պահելով», իր կաբինետում նստած. «Նիկոլն իր կաբինետում նստած ա եղել, Պուտինն եկել մենակով մտել ա ներս…»:
Իրականում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ բոլոր ԵԱՏՄ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին է դիմավորել օդանավակայանում, այլ դիմավորել է այնպես, ինչպես որ «ստացվել է»՝ ինչպես որ դասավորվել են հանգամանքները: Մի քանիսին իսկապես նա դիմավորել է օդանավակայանում և պատվո պահակախմբով, մի քանիսին դիմավորել է առանց պատվող պահակախմբի, իսկ Վլադիմիր Պուտինին դիմավորելու ժամանակ՝ «ներսում արդեն հյուրեր կային» և Նիկոլ Փաշինյանին «անհարմար էր» ներսի հյուրերին թողներով, դուրս գալ նստավայրից և դիմավորել Վլադիմիր Պուտինին ու նա դիմավորեց Պուտինին, շենքի ներսում, որը սակայն արարողակարգային սխալ է, որը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հզորությունն է ցույց տալիս, այլ էթիկայի կանոնի խախտումն ու անքաղաքավարիությունը, որը հավանաբար արարողակարգի հանդեպ անփույթ, անլուրջ և անպատշաճ վերաբերմունքի ծնունդն էր, արարողակարգ, որին «Թավշյա Հայաստան»-ում չեն տիրապետում:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Լիլիթ Խաչատուրովա-Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով