Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. «Փաստ»

««Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար, գեներալ Գրիգորի Հայրապետովի ազատումը բնավ կապ չունի Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ, թե ինքը տեղյակ է Ալիեւ-Փաշինյան «վերելակային հանդիպումից»:

Ըստ մեր աղբյուրի, Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է նեղ անձնական պատճառներով, որոնք այնքան կոնֆիդենցիալ են, որ այդ մասին կառավարության ղեկավարը երբեք չի խոսի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության մեր աղբյուրը նշեց, որ Հայրապետովի ազատման պատճառը գաղտնի է պահվում անգամ Փաշինյանի մերձավոր շրջապատից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով