Նիկոլը շանտաժներով է թերթը պահել. Վիտալի Բալասանյան

ԱՀ ԱԱԽ նախկին գլխավոր քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը իր թերթը պահել է շանտաժներով։

«Ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին եւ այն խմբագրությունը, այն թերթը որը ղեկավարել է Փաշինյանը կամ Աննան։ Ցույց տվեք մի հատ թերթ, խմբագրություն, որը կարողանա ինքնաֆինանսավորմամբ պահել իր լրատվամիջոցը , Նիկոլը շանտաժով պահել է։ Կգա ժամանակը բոլորը բարձրաձայնելու են՝ ով է 500 դոլար տվել, որ սրա-նրա վրա գրի, ով 1000 տվեց, ով 2000, որ նյութը հանի»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը՝ նշելով, որ շանտաժներով չի կարելի երկիրը ղեկավարել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով