Նարեկ Մութաֆյանն ուղերձ է հղել կալանավայրից

ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

Իմ շատ սիրելի զինակից ընկերնե՛ր,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրում եմ ձեզ բանտից, բայց գրում եմ հպարտ ու պարզ ճակատով, քանի որ չեմ թաքնվել խավարասերի նման ընդհատակի ստվերներում:

Նախապես ձեր ներողամտությունն եմ հայցում, քանի որ ուղերձս գրված է ինձ հարազատ ցինիզմով:
Ներեք ինձ այս վաղաժամ արձակուրդի համար, ինքս չէի պլանավորել, բայց հուսով եմ՝ փոքր-ինչ կհանգստանաք իմ էսցենտրիկության բացակայությամբ:

Այո՛, ընկերներ, ցեղապետը ճիշտ էր: Մեր երկրում կան վնգստացողներ և մեր սուրբ պարտականությունն է՝ ժամանակին այդ վնգստացողների մռութներին հասցնելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ այս քայլը մի փոքր ալիք էր, որը, վստահ եմ, ձեր շնորհիվ մեծ թափ կհավաքի ու արմատախիլ կանի այս անհայրենիք ու ազգադավ ուրվականին մեր սուրբ հայրենիքից: Գիտեմ, այդ գործն առանց ինձ էլ գլուխ կբերեք, բայց նաև վստահեցնում եմ ձեզ, որ վերադառնալու եմ ավելի լավ ու ուժեղ ՎԱՏ մտքերով:

Հիշե՛ք, ընկերնե՛ր, ձերը ոչ թե գլխարկի վրայի «դուխով»-ն է, այլ ձեր հոգիներում ու սրտերում ամեն վայրկյան ավելի ուժեղացող արժանապատվությունը:

Հ.Գ. Շուտով կհանդիպենք, համենայն դեպս սպասվելիք պատժիս առավելագույն ժամկետը հինգ տարին է, չեք հասցնի կարոտել:

Ժ – ժպտացեք:

ԽեՂափոխություն ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով