«Նարեկը և Սարգիսը 21-րդ դարի Հայաստանյան հեղափոխականներն են»․ Շուշան Բունիաթյան

Դեպի առաքելություն

Լինել հեղափոխական զինվոր,նշանակում է պահպանել անխախտ հավատարմություն գործին,այնպիսի հավատարմություն,որը ստուգվում է կյանքով և մահով:Սրանք հեղափոխական և քաղաքական գործիչ Էռնեստ Թելմանի հայտնի խոսքերն են,որն ասվել է նախորդ հարյուրամյակում,երբ ապստամբում էր պրոլետարական Համբուրգը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թելմանը ուներ մեծ ուժ և դա գիտեին բոլորը, քանզի նրա ետևից գնում էին հազարավոր մարդիկ:Ժամանակները փոխվել են,սակայն մարդկային կերպարները՝ ոչ:
2019 թ.սեպտեմբերին ձերբակալվեցին «Խեղափոխություն»  երիտասարդական շարժման անդամներ, ակտիվիստներ՝ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը:Նրանք 21-րդ դարի Հայաստանյան հեղափոխականներն են:Նարեկն ու Սարգիսը,ինչպես էռնեստ Թելմանը ապրում են հասարակ մարդու,քաղաքացու հոգսով և ուրախությամբ:Այո, նրանք այլակարծիք էին այս իշխանությունների հետ,լինելով երիտասարդ՝ շատ հարցերի պատասխաններ հուզում էր նրանց:Մտահոգ լինելով տիրող իրավիճակի համար տղաները որոշում էին կայացրել.Լինելով հայ ով պաշտպանել էր իր հայրենիքը, տալով իր պարտքը հիմա էլ պարտք ունի նորից,պիտի պաշտպանի ազգը այս անգամ առանց զենքը ձեռքին,այլ կամքը սրտում և միտքը գլխում:Ստեղծվել է իրավիճակ,երբ իրենց հարազատ երկրում,որտեղ ծնվել ու մեծացել են,որի համար հերոսները կռվել են,իշխանության ղեկին է եկել մի դասալիք՝մի շարք դասալիքների ուղեկցությամբ ովքեր շինծու մեղադրանքներով կալանավորեցին Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին:Այնուհետև երկիր գլխավոր չարիքը հայտարարեց,որ դատավորները վնգստում են և նրանց գլխին փայտով խփում են:Այս վիրավորանքին,արդարադատություն իրականացնողների հանդեպ,հասարակության կողմից ոչ մի բացասական արձագանքի չարժանացավ:Լինելով բլոգերներ, Նարեկն ու Սարգիսը պատահաբար հանդիպելով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում փորձում են մի քանի իրենց հուզող հարց տա,լ դատավորներին վերաբերող վարչապետի արված հայտարարությունից,ինչը որակվում է որպես հանցագործություն և տղաներին մեկուսացնում են:Այո այսպես է սկսվել այս լեգենդար երկու երիտասարդների կյանքի կարծես կարևորագույն շրջանը,որը խոստումնալից է լինելու ապագայում,քանզի լեգենդ չեն ծնվում,լեգենդ դառնում են:Այո նրանք կերպար են, ում ետևից հարյուրավոր երիտասարդներ են գնում՝ի աջակցություն

:Տղաներից վախենում են դասալիքները նրանք ուժեղ են նույնիսկ բանտում և իրենց պայքարը շարունակում են ավելի մեծ թափ առած:Այսօր,վաղը և միշտ նրանք հավատարիմ են իրենց ուղղուն,ո՛չ մի բանտ,ո՛չ մի վարչապետ և ոչ՛մի թրաշամանուկ չի կարող կոտրել նրանց մարտական ոգին:

Պայքարում էին ազատության մեջ,պայքարում են հիմա,պայքարելու են նաև վաղը,քանզի ինչպես հերոս Ռոբերտ Քոչարյանն է ասել՝ նրանց դուխը գլխարկի վրա չէ,այլ նրանց մարդկային և հայրենասեր կերպարի մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով