Մոսկվա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով. news.am

SmartAvia (նախկին «Նորդավիա») ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղական ժամանակով ժամը 12:30-ին Ուլան Ուդեից Մոսկվա է մեկնել, արտակարգ վայրէջք է խնդրել Կրասնոյարսկում: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ պատճառը օդանավում ռումբի առկայութան մասին հաղորդագրությունն է եղել:

5-րդ ալիքի հաղորդմամբ՝ անանուն հաղորդագրությունը ստացվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց անմիջապես հետո: Ցամաքային ծառայություններն այդ մասին հայտնել են անձնակազմի հրամանատարին, որը վայրէջքի մասին որոշում է կայացրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ռումբի առկայության մասին հաղորդած անձին հաջողվել է ձերբակալել: Նրա դրդապատճառները հայտնի չեն:

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով