«Մնում է հայտարարեն, որ հայերենը պետական լեզու չէ».Նունե Ներսիսյան

ՄԱՅՐԵՆԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Չէ, սա իսկապես հայի գենի վերացում է: Այսօր կարդացի հայտարարություն, որ մայրենին և հայոց պատմությունը ԲՈՒհ-երում այլևս պարտադիր առարկաներ չեն լինելու: Հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, հայ էթնոսի հինգհազարամյա պատմություն, որը ինչ-որ թրաշամանուկներ որոշել են վերացնել: Եվ գիտե՞ք ինչու: Որպեսզի երբ գա ժամանակը, հաջորդ սերունդը նույնիսկ չկարողանա բացատրել, թե որոնք են եղել հայկական հողերը, ովքեր են եղել հայոց թագավորները, ինչ կրոնի է հայը, ինչ է հայի գենը: Որպեսզի կարողանան հայ հերոսին սարքել դավաճան, վերացնել հայկական ավանդույթները, հայկական կոլորիտը, հայ ավանդապաշտ ընտանիքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու գիտե՞ք ինչու: Որովհետև այսուհետ ցանկանում են տրանսգենդերները կառավարել երկիրը, անգրագետները, սրբապիղծները, սատանաները: Իշխանության մոտ մեծ փափագ է առաջացել քաղաքական տրանսգենդերիզմը տարածել ՀՀ-ում:

Սկսվել են ժամանակներ, որ ադրբեջանական և հակահայկական քարոզչամեքենան միացնեն և վերջապես մերժեն Արցախը: Մնում է հայտարարեն, որ հայերենը պետական լեզու չէ: Բայց ոչ, հարգելիներս, դուք զանգված եք, դուք հայ ժողովուրդը չեք, և հայ ժողովուրդը դա թույլ չի տա:

Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ   Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով