Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ մի հայ չէր ուզի լիներ.Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է.

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ մի հայ չէր ուզի լիներ:

Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթած խունվեյբիները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, Նախագահ Քոչարյանին ամեն ձև վնասելու մոլուծքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա եզակի դեպք է և այլևս չի կրկնվի: Բայց դատելով նրանից, թե ինչ է կատարվում այս օրերին Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ, գալիս ես մեկ եզրահանգման` մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը: Ո´չ, սա այլևս մեկ անձ չէ, սա կաստա է, որում ընդգրկվելու համար պետք է տիրապետես ամենավատը լինելու նուրբ արվեստին: Ինչքա՜ն վատ, այդքան ավելի լավ:
Տո´ այ խունվեյբիներ, դուք կին, երեխա, ծնող չունե՞ք: Դուք հասկանում եք, որ ներքաշելով մեր երեխաներին և ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաև հենց ձեր երեխաներին և ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որևէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին` Հայաստանը և Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք` չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու:

Ձեզ ջնջելու են Հայաստանի պատմության էջերից, քանզի դուք հայ կոչվելու իրավունք չունեք: Պատրաստվեք, շատ շուտով սկսելու եք բացատրություններ տալ արածների համար, բայց էլ լսող չի լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով