Միասին մենք ուժ ենք, հենապատ, որի վրա հենվելու են պապերից մեզ ժառանգություն հասած ազգային արժեքները

Միշա Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Livenews ին տված հարցազրույցում ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը հնչեցրեց թեզ, որը արդիական է ներկա հայաստանյան իրավիճակում։ Նա կոչ արեց երկրի ապագայի համար մտահոգ բոլոր անձանց, համախմբվել ռեֆորմիստների կուսակցության շուրջը։

Ինչու է այս թեզը այսքան արդիական։

Ներկա պահին քաղաքական դաշտում առկա են մեծ ու մանր խաղացողներ, հիմնականում ամեն մեկը կենտրոնացած որևէ խնդրի շուրջ։ Որոշակի պահերի այդ խմբավորումների շահերը համընկնում են, և նրանցից ոմանք հանդես են գալիս միասնական թևով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցությունը իր տեսակետն է հայտնում բացառապես բոլոր առկա խնդիրների հետ կապված։ Ինչպես ցանկացած կուսակցություն, մենք նույնպես ձգտում ենք իշխանության, քաղաքական օրակարգում ունենալով երկիրը ռեֆորմների և բարեփոխումների միջոցով առաջ մղելու գաղափարը։ Ռադիկալ գործողություններ, հեղափոխություն, բռնություն մենք չենք ընդունում։ Օրենքը պարտադիր պետք է լինի բոլորի համար։ Միայն օրենքի գերակայության երկիրը կարող է առաջընթաց ապրել։

Բոլոր այն քաղաքական և հասարակական գործիչները, ուղղակի մտահոգ մարդիկ, ովքեր մեր պետությունն ուզում են վաղը տեսնել ազատ, անկախ, դինամիկ զարգացող և որ ամենակարևորն է, հայ ազգի բնօրրան, կոչ ենք անում միանալ մեզ։ Կարևոր չէ, թե ինչ ճանապարհ եք անցել, ում կողքին եք եղել։ Կարևորը ցանկությունն է ձեր մի մասնիկ օգուտը բերել հայրենիքին։ Պատրաստ ենք քննարկել ձեր առաջարկները ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ։ Ռեֆորմիստները լճացած, կամ մի անձի կուսակցություն չէ, այստեղ հարգվում է այլակարծությունը և առողջ քննարկումը։ Մենք պետք է ձևավորենք ազգային քաղաքական բևեռ։

Միացեք մեզ։ Միասին մենք ուժ ենք, հենապատ, որի վրա հենվելու են պապերից մեզ ժառանգություն հասած ազգային արժեքները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով