«Միակ զսպող գործոնը հիմա Հայկական բանակն է».Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի բան ասեմ, տրամներդ չընկնի. իրականում Լավրովի հայտարարությունը վերջին շտրիխն էր: Ադրբեջանը հիմա ունի քարտ բլանշ` մարտական գործողություններ սկսելու ու էդ հարցում կա միջազգային հանրության կոնսենսուսս: Միակ զսպող գործոնը հիմա Հայկական բանակն է, բայց դե չկա չարիք, առանց բարիք` մենք մեր ուժերին պետք է ապավինենք:

Ես կարծել ու կարծում եմ, որ մարտական գործողությունների վերսկսումը անխուսափելի է, ողջ հարցը նրանում է, թե էդ час Х-ը երբ կգա: Զուտ տրամաբանորեն` այն ժամանակ, երբ շատ կիրթ ու կուլտուրական Ալիևը համարի, որ էս պրիդուռոկը բավարար աստիճանի է կազմաքանդել պետական համակարգը ու Հայաստանը հասել է հատակին: Այսօր դեռ վաղ է, որովետև մի կողմից հայ հասարակության ատոմիզացիան դեռ ցանկալի մակարդակի վրա չէ ու կռիվը կարող է սպասելի կոնսոլիդացում ապահովել, իսկ մյուս կողմից էլ` «հանցավոր ռեժիմի» ջանքերով զորքերն ու առաջնագիծը համալրվել են այնպիսի միջոցներով, որոնք բացառում են Ապրիլյանի սցենար: Կիրթ ու կուլտուրական Ալիևն էլ չի ուզում ռիսկի գնալ, որովհետև այսօր դեռ երաշխավորված է մսաղաց ու դրա դիմաց ակնկալվող արդյունքները շատ մշուշոտ են:

Լավ է, վատ է, բայց իրավիճակը սա է ու կարճաժամկետ էսկալացիայի պարագայում մենք չենք պարտվի, եթե չլինի պարտվելու դիտավորություն, ինչին ես հակված չեմ հավատալու: Ավելի երկար էսկալացման դեպքում արդեն ռիսերը շատանում են, բայց այդ մասին` հաջորդ դասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով