«Մանիպուլյացիա է` իբր Ալեքսանդր Սարգսյանը հատուցել է Վլադիմիր Գասպարյանի վնասը».Տ.Աթանեսյան

Նախկին ոստինականպետ պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում  անդրադարձել է Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին և նշել, որ առաջադրված մեղադրանքը սխալ է ու անհիմն, հետևաբար, պահանջում է գործը կարճել:

«Քննչական կոմիտեն և դատախազությունը կարդալով մեր միջնորդությունը՝ տեսել են, որ մենք ամբողջությամբ ճիշտ ենք, պարզապես զբաղված են նյարդային ջղաձգումներով, հետևաբար, որոշել են դնել ավելի խիստ հոդված, որը ոչ մի կերպ չի կարող վերագրվել Վլադիմիր Գասպարյանին, որովհետև ոստիկանության աշխատավարձերի ֆոնդի նկատմամբ ռազմական ոստիկանության պետը որևէ լիազորություն չունի: Այսինքն` նրանք իրենց դրել են ծիծաղելի վիճակում»,- նշեց Աթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբանի համոզմամբ՝ նման մեղադրանքները, սովորաբար, նախապես դրինաժվում են դատախազության հետ: Սա ընդամենը խաղ է, որպեսզի հաճոյանան հանրությանը՝ ձևավորվելով հասարակական կարծիք:

«Մենք պարոն Գասպարյանի հետ մեկ անգամ ենք եղել Քննչական կոմիտեում, մեղադրանք առաջադրելու օրը: Այս պահի դրությամբ նա ձեռնպահ է մնում ցուցմունք տալուց, շատ հանգիստ է իրավիճակին վերաբերվում և անլուրջ է համարում այա ամենը: Եթե օրենքի ինչ-որ նշույլ մնացել է, ապա այս գործը պետք է կարճվի»,- ասաց պաշտպանը։

Ըստ նրա՝ կեղծիք է այն տեղեկությունը, թե իբր Ալեքսանդր Սարգսյանը փոխհատուցել է Վլադիմիր Գասպարյանի հասցրած վնասը: Պաշտոնական տեղեկություններն ըստ փաստաբանի՝ դարձել են ֆեյսբուքյան անպատասխանատու ստատուսներ, հետևաբար, Գասպարյանը ոչ մի վնաս չի պատճառել և նրա փոխարեն ոչ ոք չի փոխհատուցել, դա մանիպուլյացիա է, ստորություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ Տիգրան Աթանեսյանն ու իր պաշտպանյալը ուզում են հասկանալ առաջադրված մեղադրանքի ձևակերպումները, իսկ հետո կգնան իրավական ճանապարհով: Փաստաբանի կարծիքով՝ իրենք դուրս են մղվել իրավական ուղուց և իրենց դեմ մարդիկ զբաղված են PR մանիպուլյացիաներով: Քննչական կոմիտեի մոտ դա չի ստացվում:

Աղբյուր`Sputnik Արմենիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով