ՀՐԱՏԱՊ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում

Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում :

Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի շենքից թանձր ծուխ է բարձրանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սոցիալական կայքերում արդեն տեսանյութեր են հայտնվել։

Քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանի ճաշարանի տարածքում։

ԱԻՆ–ից ևս հաստատեցին տեղեկությունները։ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը  հայտնեց, որ ահազանգով դեպքի վայր են մեկնած հրշեջները և պարզել են, որ միջադեպը որևէ լուրջ հետևանք  չի ունեցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տեղեկություններով` քաղաքապետարանի ճաշարանի աշխատակիցներն ուղղակի ջեռոցի վրա յուղ են այրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով