Հերթական մտահոգիչ մեսիջը Մոսկվայից.«Իրավունք»

«Իրավունք»ը գրում է

Հայաստանի շուրջ պահպանվող այս ճնշումային մթնոլորտի առումով եւ ԵՏՄ գագաթաժողովի ֆոնին ուշագրավ մեսիջ ստացվեց նաեւ հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովից: Նախ, անդրադառնալով ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նրա գործընկեր Դավիթ Զալկալիանիի հանդիպմանը, Տարասովն այս հետաքրքիր փաստն է ֆիքսում: Պաշտոնական Թբիլիսին այդ հանդիպումը բացատրեց §արեւմտյան գործընկերների կոչով եւ համառ խնդրանքով»: Իսկ ահա ուլտրալիբերալիզմի կարկառուն խոսափողերից մեկը Միխայիլ Սահակաշվիլին աղմկում է, թե տեղի է ունենում «վրացական պետականության դեմ դավադրություն», որպեսզի Վրաստանը «երբեք չմտնի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մեջ»: Այսինքն «դավադրություն` ՙարեւմտյան գործընկերների» մասնակցությա±մբ…

Եվ ահա այս իրավիճակի համատեքստումª Տարասովն անցնում է Հայաստանին. «Շատ մեծ խաղ է, որը զգացել Է Սահակաշվիլին, բայց սխալ է այն ախտորոշում: Ինչպես Փաշինյանին մոտ կանգնած հայ լրագրողները: Նրանք դեռ չեն գիտակցել, որ Արեւմուտքը սկսել է վերստուգել իր նախկին քաղաքականությունը հետխորհրդային տարածքում…

Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ, ռուսական բանակի ներկայությունը Սիրիայում, Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի նկատմամբ ՌԴ-ի փաստացի վերահսկողությունը հնարավորություններ է բացում Անդրկովկասում համագործակցության նոր կառույցի ձեւավորման համար: Կհասցնի± արդյոք Հայաստանը վերակառուցվել ճիշտ ուղղությամբ: Վրաստանը մտել է այդ գործընթացի մեջ, իսկ Ադրբեջանը վաղուց է աշխատում: Բոլորը պետք է որոշակի պատմական դեր խաղան տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական կարգի կայացման գործում…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ է ուզում ակնարկել, այսպես ասենք, կրեմլյան անցուդարձերից բավականաչափ տեղյակ վերլուծաբանը: Այն, որ հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունը լուրջ փոփոխությունների փուլում է, վաղուց էր տեսանելի: Ընդ որում, այդ փոփոխություններն ակնհայտորեն վերաբերում են նաեւ «դեմոկրատիայի ջահակիր» Վրաստանին, որի ուղղությամբ Թրամփից միայն սառը անտարբերություն է նկատվում: Իսկ ահա Ադրբեջանից դեռ անցած տարի ամերիկյան նավթային գիգանտները սկսեցին հեռանալ: Ու փոխարենը, ինչպես Բաքուն, այնպես էլ Թբիլիսին գնալով միայն հայացքով են նայում Մոսկվայի ուղղությամբ:

Քանիցս ընդգծելու առիթներ ունեցել ենք. ներկայիս իրավիճակը, այսպես ասած, մեկը-մեկին հիշեցնում է անցյալ դարի 20-ականներին նախորդող փուլը: Այն ժամանակ էլ Թբիլիսին ընդգծված եվրոպական վեկտորի վրա էր, նորաստեղծ Ադրբեջանըª թուրքական, եւ Թուրքիայի հետ պատերազմող Հայաստանըª ռուսական: Բայց հենց գլոբալ իրավիճակը փոխվեց, վրացիներն ու ազերիները մի օրում դարձան «համոզված ռուսամետներ», մինչդեռ Թուրքիայի դեմ պատերազմը հաղթած Հայաստանը հանկարծ դարձավ ջերմեռանդ արեւմտամետ: Հետո եկավ 11-րդ կարմիր բանակը, ամեն ինչ իր ձեռքն առավ, իսկ ահա Հայաստանը կորցրեց Նախիջեւանն ու Արցախը: Ճիշտ է, այդ կորուստներին բերած սխալների մեղավորները ՙփողերն առան ու փախան՚, բայց դե հետեւանքները մինչ օրս ենք տեսնում:

Ու նույն բանը. հաղթական պատերազմ եւ ոչ առանց ռուսների հսկայական օգնությամբ ¥թեկուզ այն, որ Հայաստանի արեւմտյան սահմանների հոգսից ազատեցին¤, ու հետո, էլի պարզվեց, որ« «Արեւմուտքը լավն է»: Բայց էլի գլոբալ իրավիճակ է փոխվել, ու «Վրաստանը մտել է այդ գործընթացի մեջ, իսկ Ադրբեջանը վաղուց է աշխատում: Բայց ահա կհասցնի± արդյոք Հայաստանը վերակառուցվել ճիշտ ուղղությամբ», թե՞ նախ պետք է լի կորուստներ ունենանք, հետո «վոժդերը» «փողերն առնեն ու փախնեն», որ նոր ազգովի մտածենքª ՙվերակառուցվել ճիշտ ուղղությամբ՚…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը «վերակառուցվե±լ է ճիշտ ուղղությամբ»: Այս հարցի պատասխանը, թերեւս, պետք է տար ՌԴ նախագահի հետ երեկվա հանդիպումը, եթե իհարկեª Փաշինյանից է սպասվում «վերակառուցվել», եւ ոչ թե նրա ապագա փոխարինողից: Ամեն դեպքում, այս հարցի պատասխանը պարզ կդառնա միայն ամենամոտ ժամանակներս իրադարձությունների զարգացումներից:

Մանրամասները` «Իրավունք»-ի վաղվա տպագիր տարբերակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով